close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բանակն ու «Ազգ-բանակ» հայեցակարգը մշտապես մեր դիտակետում են. Արծվիկ Մինասյան

Հարցազրույց

2 Ապրիլի 2019, 15:20
 Բանակն ու «Ազգ-բանակ» հայեցակարգը մշտապես մեր դիտակետում են. Արծվիկ Մինասյան

Ապրիլյան քառօրյա պատերազմի 3-րդ տարելիցին Yerkir.am-ը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանի հետ զրուցեց պատերազմի, խաղաղության, պատերազմից քաղած դասերի և հարակից այլ հարցերի շուրջ:

- Ապրիլյան քառօրյա պատերազմից անցել է 3 տարի: Ի՞նչ դասեր ենք քաղել այդ ընթացքում:

- Այս ընթացքում քաղած ամենակարևոր դասերից են մեր բանակի բարոյահոգեբանական վիճակը, ժամանակակից տեխնոլոգիաների գործադրմամբ` առաջնագծի պաշտպանությունն ու ուժեղացումը, ինչպես նաև ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որի ուղղությամբ ամենօրյա աշխատանք պետք է իրականացնել: Թեև 2016-ի ապրիլից հետո անմիջապես նախաձեռնվեցին մի շարք գործողություններ, բայց հատկապես վերջին իրադարձությունները` կապված Մեղրու զորամասի հետ, ցույց են տալիս, որ անելիքները շատ են: Պետք է պատժվեն բոլշևիկյան մոտեցումներին հարիր բոլոր այն գործողությունները, որոնք ուղղված են բանակի պառակտմանը:  Դա սկզբունքային ու առաջին կարևորության խնդիր է, որ գործող իշխանությունների ուշադրության կենտրոնում պետք է լինի: Իբրև ազգային քաղաքական ուժ`մեր բանակն ու «Ազգ-բանակ» հայեցակարգը մշտապես մեր դիտակետում ենք պահելու: Այս ամենի համալիր դասը պետք է ոչ միայն առնենք, այլ նաև իրացնենք:

- Վերջերս` հատկապես Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումից հետո, դարձյալ շատ է խոսվում պատերազմի վերսկսման մասին:

- Թշնամական պետությունը ցանկացած պահի մեզ կարող է պատերազմ պարտադրել, իսկ դա նշանակում է, որ պարզագույն տեղական ինքնակառավարման համակարգից  մինչև պետական կառավարման ամբողջ համակարգ պետք է վերափոխման ենթարկվի: Փոփոխություններ պետք է լինեն տնտեսական քաղաքականության մեջ, մեր ամենաօրյա աշխատանքում և այլն: Դա պետք է մեր կարմիր գիծը լինի, որ սահմաններից  չի կարելի որևէ հատված զիջել: Ընդհակառակը` կենսունակ պետություն կառուցելու ու պատմական հայրենիքը փուլ առ փուլ վերականգնելու խնդիր ունենք:

- Ձեր ասածի տրամաբանությամբ` պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն էլ ասում է, որ «սահմանին պահպանություն չի լինելու, այլ լինելու է սահմանների պաշտպանություն»:

- Այո, մարտարվեստի կանոն է, երբ ոչ թե առաջնագիծն ես պաշտպանական դարձնում, այլ այն հարձակման հենակետերին համապատասխան ես ձևավորում: Իսկ դա նշանակում է ռազմատեխնիկական համալրում, ռազմարդյունաբերության ուժեղացում, ամենօրյա ու ամենժամյա աշխատանք հասարակությանը համախմբելու, ազգային գաղափարախոսությունն առաջ մղելու ուղղությամբ: Բայց այսօր հաճախ ենք տեսնում, որ գործող իշխանությունների առանձին հատվածներում այդ ուղղությամբ «ճաքեր են առաջանում», որոնք ամեն գնով  ու անպայման պետք է փակել:

Զրույցը` Վրույր Սևակի

 

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica