close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այո՛, Նիկոլը ճիշտ է, ամերիկացիները մեզ չեն օգնում. քաղաքագետ

Բլոգեր

29 Մարտի 2019, 12:14
 Այո՛, Նիկոլը ճիշտ է, ամերիկացիները մեզ չեն օգնում. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի` երեկ ԱԺ-ում  արած հայտարարությանը, թե Միացյալ Նահանգները «գործնականում զրո արձագանք է տվել» Հայաստանում 2018-ի գարնանը տեղի ունեցած իրադարձություններին:

«Եթե Հայաստանում իշխանափոխություն լիներ Բուշ 43-ի կամ Օբամայի օրոք, մենք կունենայինք որակապես այլ հայ-ամերիկյան օրակարգ, այդ թվում հայտարարություններ, աջակցություն: Եթե Հիլարին լիներ նախագահ, մենք կունենայինք որակապես այլ օրակարգ: Հասկացեք, Թրամփը պրագմատիկ նախագահ է: Նա ոչ մեկին ոչինչ տալու պարտականություն չունի, նա մեզ պարտք չէ:  Թրամփը իր պարտքն է համարում բացարձակապես իր դաշնակիցներին աջակցել, լինի դա Իսրայելը, Վրաստանը, թե այլ պետություն և սա տրամաբանական է: Վերջապես հասկացեք, մենք ամերիկացիների համար ոչ դաշնակից ենք, ոչ ռազմավարական նշանակություն ունենք: Հայ-ամերիկյան հարաբերություններում կան խնդիրներ: Լուծելի, և՝ ոչ այնքան: Մենք ամերիկացիների բարեկամների հետ խնդիրներ ունենք (Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Իսրաել) իրենք էլ` մեր բարեկամների (ՌԴ, Իրան): Չհաշված, որ իրենք խնդիրներ ունեն մեր որոշ պաշտոնյաների հետ: Այնպես որ, այո՛, Նիկոլը ճիշտ է, ամերիկացիները մեզ չեն օգնում: Այո՛, Թրամփը ճիշտ է, մենք իրենց համար դաշնակից չենք, ինքն էլ մեզ պարտք չի, աշխարհում իշխանափոխություն անելու օրակարգ չունի, փող ծախսելու` նույնպես»: 

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում, անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին, ասել էր. «ԱՄՆ-ը շատ վաղուց հանդես է գալիս որպես ժողովրդավարության ամենաջերմեռանդ պաշտպան ամբողջ աշխարհում: Ուզում եմ Ձեզ և բոլորիս հարց տալ` իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ինչպե՞ս արձագանքեցին ՀՀ-ում տեղի ունեցած աննախադեպ ժողովրդավարական փոփոխություններին, որոնք իրենց ուղնուծուծով ու առանցքով, էությամբ ու բովանդակությամբ ժողովրդավարական փոփոխություններ են, ու որևէ մեկը սրանում չի կարող կասկածել: Իսկ ինչպե՞ս արձագանքեցին: Ես, օրինակ, ԱՄՆ ներկայացուցիչներին էլ եմ ասել` համարում եմ, որ իրենք գործնականում զրո արձագանք են տվել, ինչո՞ւ: Երբ մենք ասում ենք, որ մեզ համար կարևորը մեր երկրի ինքնիշխանությունն է, մենք նկատի չունենք, որ կախվածությունը Ա կետից պետք է փոխարինենք Բ կետից կախվածությամբ: Մենք ինքնիշխանությանը շատ լուրջ ենք վերաբերվում, և ես ձեզ ուզում եմ հավաստիացնել, ու դուք պետք է տեսնեիք, որ կառավարությունը նախանձախնդիր է մեր երկրի ու ժողովրդի ինքնիշխանության պաշտպանության հարցում բոլոր ուղղություններով»:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica