close
Եղանակը Երևանում
24 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հլս 2019
USD1476.13
GBP1592.26
EUR1532.17
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում ընդդիմադիր գործիչների բանտարկումը գրականության տեսանկյունից բեղուն է. Washington Post

Տարածաշրջան

26 Մարտի 2019, 16:33
 Թուրքիայում ընդդիմադիր գործիչների բանտարկումը գրականության տեսանկյունից բեղուն է. Washington Post

Ամերիկյան Washington Post պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Թուրքիայում «բանտային գրականությանը»: Թերթը նշում է, որ Թուրքիայի բանտերում, որտեղ երկար տարիներ գրվել են բանաստեղծություններ, հուշագրություններ, պատմվածքներ, վեպեր, վերջին շրջանում նոր թափ է նկատվում գրքերի հրատարակման ասպարեզում: Թուրքիայում վերջին երկու տարում հազարավոր ընդդիմադիր գործիչների ձերբակալումը նոր թափ է հաղորդել գրականության այդ ճյուղին, և միայն վերջին 2 տարում ներկայումս ձերբակալված կամ ազատ արձակված բանտարկյալների կողմից հրատարակվել է 8 գիրք. տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայությունը:

Թերթը նաև անդրադարձել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահեթթեին Դեմիրթաշի գրած Seher («Լուսաբաց») գրքին, որը նա գրել է բանտում: Կարճ, մելամաղձոտ պատմվածքներով գիրքը հրատարակվել է ամերիկյան հայտնի դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերի հրատարակչատանը: Թերթն ուշադրության է հրավիրում փաստին, որ անցած տարվա դեկտեմբեր ամսին դերասանուհուն նկատել էին այդ գիրքը ձեռքին, ինչը Թուրքիայում մեծ աղմուկ էր բարձրացրել, և  դերասանուհուն մեղադրել էին ահաբեկչության քարոզ անելու մեջ:

Ըստ գրքի թարգմանիչ Մոուրեն Ֆրիիլիի` այդ գիրքը, չնայած արգելված լինելուն, Թուրքիայում վաճառվել է 200.000 օրինակով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica