close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2019
USD1476.18
GBP1593.70
EUR1534.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բուհերի մասով վարչապետը քաղաքական հայտարարություն է արել. Մարուքյան

Քաղաքական

26 Մարտի 2019, 15:29
 Բուհերի մասով վարչապետը քաղաքական հայտարարություն է արել. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համաձայն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, թե բուհերը պետք է ապաքաղաքական լինեն, բայցև նշում է. «Պետք է ուշադիր լինել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից որևէ մեկը չընդգրկվի նոր ձևավորվող բուհերի կառավարման խորհուրդներում: Մինչդեռ ես տվյալներ ունեմ, որ արդեն կան կառավարման խորհուրդներ, որտեղ ինչ-որ ուժերից մարդիկ կան ներգրավված»:

 Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե ուսանողի վրա դուռ փակած ռեկտորներն այլևս տեղ չունեն նոր Հայաստանում,  խմբակցության ղեկավարն ասաց. «Եթե ես ճիշտ եմ հասկացել` խոսքը ԵՊՀ ռեկտորի մասին է: Վարչապետն արել է քաղաքական հայտարարություն, դրանից կարող է նույն ռեկտորն իր մեղքը զգալ, կարող է և` ոչ»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica