close
Եղանակը Երևանում
24 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արքայազն Չարլզը և նրա տիկինը պատմության մեջ առաջին անգամ թագավորական այց են կատարել Կուբա

Աշխարհ

26 Մարտի 2019, 15:24
 Արքայազն Չարլզը և նրա տիկինը պատմության մեջ առաջին անգամ թագավորական այց են կատարել Կուբա

Կուբայի պետխորհրդի և նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս-Կանելը երկուշաբթի երեկոյան Հավանայի Հեղափոխության պալատում ընդունել է Ուելսի արքայազն Չարլզին և նրա տիկնոջը՝ Քորնուոլի դքսուհի Քամիլային, որոնք պաշտոնական այցով գտնվում են կղզում: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Նշվում է, որ դրանից առաջ արքայազնը տիկնոջ հետ շրջել է Հավանայում և եղել հիմնական տեսարժան վայրերում, ինչպես  նաև բացել Ուիլյամ Շեքսպիրի հուշարձանը:

Ավելի վաղ Դիաս-Կանելն արդեն ողջունել էր Ուելսի արքայազնի և դքսուհու ժամանումը: «Մեզ համար պատիվ է նրանց ընդունելը և  հպարտությամբ ցույց տալը`ինչպիսին է մեր երկիրը: Այս այցը ցուցադրում է մեր հարաբերությունների լավ վիճակը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Կուբայի ղեկավարը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica