close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2019
USD1476.18
GBP1593.70
EUR1534.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ քաղաքապետը հայտարարում է, որ «Սանիթեք»-ի ձեռքից կվերցնի սանմաքրման գործառույթը, «Սանիթեք»-ը դրանից միայն ուրախանում է․ Դավիթաշենի նախկին ղեկավար

Հասարակություն

26 Մարտի 2019, 15:13
 Երբ քաղաքապետը հայտարարում է, որ «Սանիթեք»-ի ձեռքից կվերցնի սանմաքրման գործառույթը, «Սանիթեք»-ը դրանից միայն ուրախանում է․ Դավիթաշենի նախկին ղեկավար

«Սանիթեք»-ի գործունեությունը բաղկացած է երկու մասից՝ աղբահանություն և սանմաքրում։ Սանմաքրումը (փողոցների, ձյան մաքրում) ամենադժվար, քիչ ֆինանսավորվող և շատ ծախսեր պահանջող մասն է։ Այսինքն` երբ քաղաքապետը հայտարարում է, որ «Սանիթեք»-ի ձեռքից կվերցնի սանմաքրման գործառույթը, «Սանիթեք»-ը դրանից միայն ուրախանում է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը։

«Եվ եթե Երևանը դառնա սանմաքրում իրականացնող օպերատոր, այդ ֆինանսները դուրս են գալու երևանցիների գրպանից։ Քաղաքապետը ուղղակի մանիպուլյացիա է անում՝ ցույց տալով, թե իբր Սանիթեքին պատժում է։ 

Հարգելի համաքաղաքացիներ, այսքանը ասացի, որ իմանաք՝ քաղաքապետարանն անում է ամեն ինչ, որպեսզի մասնավոր ընկերությունն իրեն հարմարավետ զգա՝ մեր՝ երևանցիներիս հաշվին»,- գրել է նա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica