close
Եղանակը Երևանում
24 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյան-Ալիև հանդիպումից մեծ ակնկալիքներ չունեմ. Էդմոն Մարուքյան

Քաղաքական

26 Մարտի 2019, 13:08
 Փաշինյան-Ալիև հանդիպումից մեծ ակնկալիքներ չունեմ. Էդմոն Մարուքյան

Փաշինյան-Ալիև նախատեսված հանդիպման ժամանակ դարձյալ ականատեսը կլինենք Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու մասին հայտարարության. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` հստակեցնելով`մեծ ակնկալիքներ չունի երկու երկրների ղեկավարների հանդիպումից:

«Բոլորս հասկանում ենք այստեղ, ու բոլորը հասկանում են աշխարհում, որ Հայաստանում հող հանձնող չկա, իսկ Ադրբեջանում` Արցախը ճանաչող: Բանակցությունները պետք են, դրանք ավելի լավ են, քան իրար վրա կրակելը: Պետք է շարունակել բանակցել»,- ասաց  պատգամավորը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica