close
Եղանակը Երևանում
24 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում «ուղղաձիգ իշխանության» ավանդույթն արդեն հնացած է. ԵԽԽՎ

Հասարակություն

26 Մարտի 2019, 12:46
 Հայաստանում «ուղղաձիգ իշխանության» ավանդույթն արդեն հնացած է. ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` Հայաստանի հարցերով համազեկուցողները Հայաստան կատարած այցից հետո հայտարարել են, որ երկրի իշխանությունները հիանալի հասկանում են հանրության ակնկալիքները: Այս մասին տեղեկացնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքէջը:

Հայաստանի հարցերով համազեկուցողներ` Ուկրաինայից Յուլյա Լյովոչկինան և Սլովենիայից Անդրեյ Շիրցելին հույս են հայտնել, որ Հայաստանում սպասվող բարեփոխումները կհանգեցնեն հստակ և զգալի արդյունքների:

Համազեկուցողները միևնույն ժամանակ ողջունել են Ազգային ժողովին ինստիտուցիոնալ համակարգում գլխավոր դեր հատկացնելու` խորհրդարանականների պատրաստակամությունը և իշխանության ճյուղերը տարանջատելու` գործադիրի ցանկությունը: «Հայաստանում «ուղղաձիգ իշխանության» ավանդույթն արդեն հնացած է, և կարելի է միայն ողջունել ուժերի` իրավական հավասարակշռություն ստեղծելու ցանկացած պատրաստակամություն»,- նշել են համազեկուցողները՝ շեշտելով, որ դա կարող է  նպաստել Հայաստանում ժողովրդավարական մշակույթի արմատավորմանը, որը հիմնված է բազմակարծության և հանդուրժողականության վրա:

Հայաստանում ունեցած հանդիպումների ընթացքում համազեկուցողներին տեղեկացրել են, որ իշխանությունների մոտ տեղի են ունեցել տրամադրվածության, ինչպես նաև վերաբերմունքի հստակ փոփոխություններ մի շարք ուղղությունների նկատմամբ, ինչպիսիք են գենդերային հավասարությունը և  կոռուպցիայի դեմ պայքարը: Նաև տեղեկացրել են, որ կոռուպցիայի դեմ պայքարի առաջին պտուղներն արդեն առկա են: «Մենք ողջունում ենք նախապատրաստվող բարեփոխումների մեծ մասը, որոնք վերաբերում են դատական իշխանության անկախությանը, նոր քրեական քաղաքականության ընդունմանը, կոռուպցիայի և խտրականության  դեմ պայքարի ինստիտուտների ստեղծմանը»,- ընդգծել են համազեկուցողները:

Նրանք հետևելու են վերոնշյալ բարեփոխումների իրականացման ընթացքին`միևնույն ժամանակ կոչ անելով Հայաստանի իշխանություններին` օգտագործել հանրային լայն աջակցությունը, որպեսզի ակտիվացնեն ջանքերը սոցիալական բարեփոխումներ իրականացնելու հարցում:

Համազեկուցողները բարձր են գնահատել այն հասունությունը, որ դրսևորել են Հայաստանի քաղաքական ուժերն ու հայ ժողովուրդը խաղաղ հեղափոխության ընթացքը կառավարելու և դրան հաջորդած քաղաքական անցումնը իրականացնելու համար: «Այդ անցումն ավարտվել է 2018 թվականի դեկտեմբերին կայացած ընտրություններով, որոնք բոլոր միջազգային դիտորդները և Հայաստանի քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը, որոնց հետ մենք հանդիպել ենք, համարել են արդար»,- ընդգծել են նրանք` հավելելով, որ Հայաստանում իրականացվելիք փոփոխությունները խորն են:

«Եվրոպայի խորհուրդը և նրա Խորհրդարանական վեհաժողովը հայ ժողովրդի և նրա ներկայացուցիչների տրամադրության տակ են՝ այդ փոփոխությունները նախապատրաստելու և կյանքի կոչելու համար»,- եզրափակել են համազեկուցողները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica