close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2019
USD1476.18
GBP1593.70
EUR1534.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետբյուջեից 800 միլիոն դրամ կուղղվի 25500 դրամից պակաս կենսաթոշակ ստացողների թոշակն այդ գծին հասցնելու համար. փոխնախարար

Հասարակություն

26 Մարտի 2019, 12:14
 Պետբյուջեից 800 միլիոն դրամ կուղղվի 25500 դրամից պակաս կենսաթոշակ ստացողների թոշակն այդ գծին հասցնելու համար. փոխնախարար

2019 թվականին Հայաստանի բյուջեից 800 միլիոն դրամ կուղղվի 25 500 դրամից պակաս կենսաթոշակ ստացողների թոշակն այդ գծին հասցնելու համար։ Այս նախաձեռնությունը վերաբերում է 18 հազար կենսաթոշակառուի. ԱԺ նիստում ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:

«Մենք առաջարկում ենք կենսաթոշակային համակարգում ներմուծել նոր ինստիտուտ՝ նվազագույն կենսաթոշակ, որից պակաս կենսաթոշակ չի կարող վճարվել։ Այս նախաձեռնությամբ իսպառ կբացառվի կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատության գիծը», - նախագիծը ներկայացնելիսասաց նա` հավելելով. «Այս ծրագրի արդյունքում պետական բյուջեի ծախսերը կավելանան 800 մլն դրամով։ Օրենքի ընդունումից հետո կկատարվի վերահաշվարկ, դրան կտրվի հետադարձ ուժ և կհաշվարկվի ու կվճարվի նաև 2019 թվականի առաջին մի քանի ամիսների գումարը»:

ԲՀԿ պատգամավորներից Սերգեյ Բագրատյանն անմիջապես հաշվեց, որ խոսքն ամսական մոտ 3700 դրամ բարձրացման մասին է։ Նա հարցրեց` եթե նվազագույն ստաժ չունեցողների թոշակը հավասարեցվում է ունեցողների թոշակին, մարդիկ մտածում են՝ ինչո՞ւ պետք է այդպես լինի։

Սմբատ Սաիյանը պատասխանեց, որ չի կարծում, թե դա լուրջ խնդիր է։

«Պարո՛ն Սաիյան, Ձեր գտնելը կարևոր չէ։ Կարևորը՝ հանրությունը գտնում է, որ ընդհանրապես չաշխատածը և 10 տարի աշխատածը խիստ տարբեր կատեգորիաներ են»,- շեշտեց պատգամավորը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica