close
Եղանակը Երևանում
20 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստեփանակերտի վերադարձը բանակցային գործընթաց առավել արդյունավետ բանակցելու կարևոր հանգամանք է, բայց ոչ` նախապայման. ԱԳ նախարար

Քաղաքական

26 Մարտի 2019, 12:04
 Ստեփանակերտի վերադարձը բանակցային գործընթաց առավել արդյունավետ բանակցելու կարևոր հանգամանք է, բայց ոչ` նախապայման. ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Yerkir.am-ի և «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում անդրադարձել է Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպմանը:

«Կխնդրեմ, որ թույլ տաք հարգենք միմյանց` մեր գործընկերներով, որպեսզի մենք, համանախագահները, ադրբեջանական կողմը միաժամանակ անենք այդ հայտարարությունը»,- նշեց նախարարը:

Հիշեցնենք, որ երեկ Ավստրիայի նախագահական կայքը տեղեկություն էր տարածել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 29-ին հանդիպելու են Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի հետ: 

Yerkir.am-ի հարցին, թե մարտի 29-ին նախատեսվո՞ւմ է Փաշինյան-Ալիև հանդիպում, վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակը պատասխանել էր`  ըստ էության, չհերքելով փաստը: «Ղեկավարների միջև հանդիպման մասին տեղեկությունը տարածում ենք համաձայնեցված կարգով»,- ասել էր Վլադիմիր Կարապետյանը:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթաց պաշտոնական Ստեփանակերտի վերադարձին, Զոհրաբ Մնացականյանը շեշտեց, որ այդ հարցը, անշուշտ, կարևորվում է: «Դուք գիտեք, որ մենք արտահայտել ենք մեր մոտեցումն այդ հարցի շուրջ, որ դա սկզբունքային հարց է, բայց ոչ` նախապայման: Սա պրակտիկ, պրագմատիկ հարց է, որպեսզի բանակցություններն էլ ավելի արդյունավետ տանվեն առաջ: Մենք այդ մտադրությունն արտահայտել ենք որպես առավել արդյունավետ բանակցելու կարևոր հանգամանք, կշարունակենք քննարկել»,- ասաց նա:

Զարիֆը Վենեսուելայում է
20 Հուլիսի 2019, 10:30 Զարիֆը Վենեսուելայում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica