close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թրամփը և Նեթանյահուն հաստատել են ուժեղ և հատուկ կապը ԱՄՆ-ի և Իսրայելի միջև. Սպիտակ տուն

Աշխարհ

26 Մարտի 2019, 11:40
 Թրամփը և Նեթանյահուն հաստատել են ուժեղ և հատուկ կապը ԱՄՆ-ի և Իսրայելի միջև. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ, որի ժամանակ երկու առաջնորդները հաստատել են ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև ուժեղ և հատուկ կապը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` Սպիտակ տանը հղումով:

«Երկու երկրների առաջնորդները հաստատել են ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև ուժեղ և հատուկ կապը: Նախագահ Թրամփը և վարչապետ Նեթանյահուն քննարկել են  մի շարք հարցերում ուժեղացված համագործակցությունում փոխադարձ հետաքրքրվածությունը»,- ասվում է տեքստում:

Հիշեցնենք, որ երեկ Թրամփը Նեթանյահուի ներկայությամբ ստորագրեց որոշում, որով ԱՄՆ-ը ճանաչում է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica