close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պոմպեոյի փոխկապակցված-պայմանային ուղերձները Բեյրութում

Թեմա

25 Մարտի 2019, 10:03
 Պոմպեոյի փոխկապակցված-պայմանային ուղերձները Բեյրութում

ԱՄՆ պետքարտուղարի՝  Լիբանան այցելության  եւ պետության ղեկավարների հանդիպումների մասին հրապարակված լրատվություններում պաշտոնական Բեյրութին Վաշինգտոնի հղած ուղերձները կարելի է ամփոփել հետեւյալ կետերում.

ԱՄՆ-ը պետք է աջակցի Լիբանանի եւ Իսրայելի միջեւ ծովային սահմանազատման աշխատանքներին։

Նմանապես ԱՄՆ-ը առաջադրում է եւ պատրաստ է զորակցելու սիրիացի փախստականների տունդարձի գործողություններին։

Երկու զորակցական առաջադրանքներին հետեւում է զգուշացման բաժինը։ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատժամիջոցների քաղաքականությունը Հեզբոլլայի դեմ միտում ունի չեզոքացնել Լիբանանում գործող այս  կուսակցությունը, որի գոյությունը, ըստ ամերիկացիների, հարվածում է Լիբանանի պետության եւ ժողովրդի շահերին։

Պոմպեոյի հավաստիացումներով, ԱՄՆ-ը պիտի շարունակի ճնշել Իրանին եւ նրա ահաբեկչական ընթացքին վրա, իսկ Հեզբոլլայի նկատմամբ Իրանի զորակցությունը լիբանանյան պետությանը վտանգ է սպառնում, ինչպես նաեւ նսեմացնում է  Պաղեստինյան հարցի լուծումը` խաղաղ կարգավորման առումով։

 Հեզբոլլայի դեմ ամերիկյան պատժամիջոցների նպատակն է Իրանից նրան ուղղվող ֆինանսական աջակցությանը վերջ տալ։

Այստեղ ակներեւ է Վաշինգտոնի մոտեցումը՝ Հեզբոլլա երեւույթը հակադրելու լիբանանցիների շահերին։ Պարզապես ուզում են ասել, որ երկրում տնտեսական տագնապի գլխավոր պատասխանատուն իրանամետ կուսակցությունն է, որի ռազմաքաղաքական ներկայությունն արգելակում է ճգնաժամի լուծումը։

Բայց ներլիբանանյան սահմաններում չի ավարտվում Հեզբոլլայի տխուր դերակատարության փաստը՝ ըստ Պոմպեոյի։ Կատարված հայտարարություններում հստակ ակնարկ կա, Հեզբոլլայի՝ իբրեւ արգելակիչ գործոն Իսրայել-Պաղեստին հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։ Այս հայտարարությունը կատարվում է համաքայլ՝ նախագահ Թրամփի կողմից ամերիկյան իսրայալամետության մրցանիշ գրանցող հայտարարություններին, հատկապես Գոլանի իսրայելյան գերիշխանության ճանաչման առումով, առնվազն տարակուսանք ստեղծելով հակամարտությունների  խաղաղ կարգավորման առաջադրանքի շուրջ։

Կարեւոր է, իհարկե, ուղերձի կամ հայտարարության երեք կետերի համեմատական դիտարկումներ անելը։ Այստեղ հստակ է դառնում, որ աջակցությունները պայմանային են։ Վաշինգտոնը կաջակցի ծովային սահմանազատմանը եւ փախստականների տունդարձին, եթե պաշտոնական Բեյրութը ճիշտ ընկալի ուղերձային օրակարգի երրորդ կետը՝ իրանամետ կազմակերպության գոյության հետեւանքները։

Տնտեսաքաղաքական գործոնները, իհարկե, հաշվի առնվել են։ Ծովային սահմանազատումը ճիշտ է, որ ծովային տարածքներում ոտնձգություններ կանխարգելելու բաղադրիչ ունի եւ դրանով նախ անվտանգության հարցերի հետ է կապված։ Բայց ծովային սահմանազատումն առաջին նախապայմանային քայլն է, ծովային էներգիայի պեղումների, ինչ որ հեռանկարային է տնտեսության թռիչքաձեւ զարգացում ապահովելու առումով։

Երկրորդը եւս ֆինանսատնտեսական բաժին ունի։ Նյութական աջակցությունը զանգվածային տունդարձի՝ անհրաժեշտ է ծրագրված գործողությունները իրականացնելու համար, որի ապահովումը Բեյրութի համար, իհարկե, կենսական է։ Մանավանդ ներկա պայմաններում։

Այս երեք կետերի համեմատությունը պարզ է դարձնում ամերիկյան պատգամը։ Մինչեւ այն ժամանակ, որ Իրան- Հեզբոլլա ռազմաքաղաքական կամուրջն աշխատում է՝ տնտեսաքաղաքական աջակցությունները չեն իրականանալու։

Լիբանանի Հանրապետության նախագահի հստակեցումը, դժվար պատկերացնելի է դարձնում ամերիկյան ուղերձների ընկալման եւ բավարարման հավանականության իրականացումը։ Նախագահը անդրադառնալով լիբանանյան ազգային միասնականությանը եւ  քաղաքացիական անվտանգությանը` շեշտել էր, որ դրանք  Լիբանանի համար  առաջնահերթություններ են։ Ընդգծելով, որ Հեզբոլլան լիբանանյան կուսակցություն է, որը  երկրի խորհրդարանում եւ կառավարությունում ներկայություն է, ինչպես նաեւ լիբանանյան հասարակության կարեւոր բաղադրիչ՝ ներկայացնելով լիբանանյան կարեւորագույն համայնքներից մեկին։

 ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica