close
Եղանակը Երևանում
22 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընդդիմադիր պատգամավորը չի բացառել, որ կառաջադրվի Արցախի նախագահական ընտրություններում

Արցախ

24 Մարտի 2019, 21:11
 Ընդդիմադիր պատգամավորը չի բացառել, որ կառաջադրվի Արցախի նախագահական ընտրություններում

Այսօր՝ մարտի 24-ին, տեղի է ունեցել «Ազգային վերածնունդ» կուսակցության հինգերորդ համագումարը:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համագումարին ներկայացվել են զեկույցներ կուսակցության գործադիր մարմնի և վերստուգիչ հանձնաժողովի գործունեության մասին, ընտրվել է գործադիր մարմնի նոր կազմ, ապա ելույթ են ունեցել կուսակցության մի շարք անդամներ:Իր խոսքում կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն ասել է, որ 2013 թվականին, երբ ստեղծվել է «Ազգային վերածնունդ»-ը, իրենց նպատակն էր հանրությանն առաջարկել այլընտրանք՝ նոր գործիչների և նոր գաղափարների տեսքով:

«Դա բավականին բարդ շրջան էր, երբ քաղաքական դաշտը միաբևեռ էր: Այդ ժամանակվա Ազգային ժողովի բոլոր խմբակցություններն ու խմբերը սատարում էին գործող նախագահին և իշխանական էին, իսկ 2012 թ.-ին նախագահական ընտրություններին զգալի ձայներ ստացած ոչ իշխանական թեկնածուն չէր էլ փորձում ինստիտուցիոնալիզացնել իր ստացած ձայները և նպաստել հանրության ուժեղացմանը: Հենց ստեղծման պահին մենք հայտարարեցինք, որ լինելու ենք ընդդիմադիր Արցախում կառավարող կոռումպացված ու ավտորիտար վարչակարգին: Լինելով իշխանության հիմնական քննադատը՝ մենք երբեք չենք տրվել պոպուլիզմին, այլ փաստարկված ձևով փորձել ենք ազդեցություն ունենալ որոշումների ընդունման վրա: Քաղաքական գործունեությունը մեզ համար ո՛չ ժամանց է, ո՛չ զբաղմունք, այլ մասնագիտական գործունեություն, որի հիմնական նպատակը խնդիրները ձևակերպելն է, և այդ խնդիրների լուծման շուրջ ուղիներ առաջարկելը»,- մասնավորապես նշել է Հ. Խանումյանը:

Նրա խոսքով՝ 2018 թ.-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության հաղթանակը կարևորագույն իրադարձություն էր՝ Արցախում զարգացման հեռանկարների առումով:
 
Այնուհետև ներկայացվել է համագումարի հայտարարությունը, որտեղ մասնավորապես նշվում է, որ 2020 թ.-ին Արցախում կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններին կուսակցությունը մտադիր է մասնակցել սեփական համամասնական ցուցակով և թեկնածուով։
 
Մեզ հետ զրույցում կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն ասել է, որ այս պահին հստակեցված չէ նախագահական ընտրություններին իրենց կողմից առաջադրվող թեկնածուի անունը, և այդ մասին կտեղեկացնեն գալիք տարվա հունվարին: Ճշտող հարցին ի պատասխան՝ նա չի բացառել, որ այդ թեկնածուն կարող է լինել հենց ինքը:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica