close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունն այնպես պետք է աշխատի, որ տարվա 365 օրը լինի քաղաքացու օր. Իշխան Սաղաթելյան

Թեմա

22 Մարտի 2019, 12:16
 Կառավարությունն այնպես պետք է աշխատի, որ տարվա 365 օրը լինի քաղաքացու օր. Իշխան Սաղաթելյան

Կառավարությունը ոչ թե պետք է ամրագրեր Քաղաքացու օրը, այլ իր ամեն օրվա աշխատանքով, իրական բարեփոխումներով ապացուցեր, որ այդ օրը և առհասարակ տարվա 365 օրն է քաղաքացու օր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով կառավարության որոշմանը` ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը որպես ՀՀ քաղաքացու օր նշելու որոշմանը:

«Կառավարությունն այնպես պետք է աշխատի, որ տարվա 365 օրը լինի քաղաքացու օր, հետևաբար հատուկ օր ամրագրելու ցանկության նպատակահարմարությունն ու տրամաբանությունը չեմ տեսնում»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից արված այն հայտարարությանը, թե քաղաքացու օրը նորանկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ կարևոր օրն է լինելու անկախության տոնից հետո, Սաղաթելյանն ասաց, որ մտահոգիչ է, որ իշխանությունները շարունակում են տանել այն գիծը և չհասկանալ, որ հայ ժողովրդի պատմությունը 2018 թվականի ապրիլից չի սկսել: «Մենք ունենք Առաջին հանրապետության անկախության օր, ունենք Բանակի օր, Շուշիի ազատագրման օր և այլն, ինչպե՞ս կարելի է այդ տոների կարևորության մեջ դնել տարբերություն կամ դասակարգել առաջինի, երկրորդի, երրորդի»,- նշեց Իշխան Սաղաթելյանը:

Վերջինս հավելեց. «Բանակի օրն էլ է ՀՀ քաղաքացու ու ընդհանարապես հայ ժողովրդի օրը, մայիսի ինն էլ և այդ տոները ստորադասելն անհասկանալի է»: Սաղաթելյանը նշեց, որ կրթության նախարարի համար շատ ավելի կարևոր պետք է լիներ Ուսուցչի օրը:

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ապրիլի վերջին շաբաթ օրը կարող է համընկնել ապրիլի 24-ի` Ցեղասպանության զոհերի հիշատակման օրվա հետ, Սաղաթելյանը պատասխանեց, որ ապրիլի 23-ը և 24-ը իրենց համար պահանջատիրության օրեր են:

«Ապրիլի 23-ն ու 24-ը մեզ համար իսկական քաղաքացու պահանջատիրության օրերն են: Արդեն 20 տարուց ավել է՝ ՀՅԴ ուսանողական և երիտասարդական միություններն այդ օրը վերածել են պահանջատիրության օրվա և ավանդական ջահերով երթ են իրականացնում: Մենք այդ խորհդանիշով ու տրամաբանությամբ էլ շարժվելու ենք»,- եզրափակեց նա:

Ամալյա Առաքելյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica