close
Եղանակը Երևանում
23 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Ապր 2019
USD1481.98
GBP1626.09
EUR1542.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ ԱԳ և Շվեդիայի ՄԶՀ նախարարները քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերությունը

Քաղաքական

21 Մարտի 2019, 23:04
 ՀՀ ԱԳ և Շվեդիայի ՄԶՀ նախարարները քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերությունը

Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Պետեր Էրիկսոնին: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրի առաջին այցելությունը Հայաստան՝ Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Պետեր Էրիկսոնին այս պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել կարևոր առաքելության մեջ։

Կողմերն արժևորել են երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության դինամիկան և վերահաստատել փոխադարձ հանձնառությունը՝ խորացնելու փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերում: Նախարարներն առանձնահատուկ կարևորել են բարձրաստիճան շփումների և փոխայցելությունների կազմակերպումը:

Նախարար Մնացականյանն ընդգծել է նաև խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների առաջմղման գործում:

Նախարար Մնացականյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին և ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության առավել ամրապնդմանը: Որպես կառավարության առաջնահերթություն՝ նախարար Մնացականյանն առանձնացրել է բարձր տեխնոլոգիաների և նորարարության վրա հիմնված տնտեսական հեղափոխության համար նպաստավոր պայմանների ստեղծումը:

ՀՀ ԱԳ ղեկավարը զրուցակցին ներկայացրել է այս տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները և հույս հայտնել, որ շվեդական կողմն իր ակտիվ մասնակցությունը կունենա այս միջոցառմանը:

Հանդիպման օրակարգում էին նաև բնապահպանության, այլընտրանքային էներգետիկայի ոլորտներում համագործակցության հեռանկարներին անչվող հարցեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-ԵՄ գործընկերության շուրջ: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Արևելյան գործընկերության 10-ամյա հոբելյանը լավ առիթ է՝ անդրադառնալու արձանագրված ձեռքբերումներին և ուրվագծելու համատեղ աշխատանքի հեռանկարները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդությանը և նորարարությանը:

Զրուցակցի խնդրանքով՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica