close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2019
USD1476.18
GBP1593.70
EUR1534.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ը Գոլանի բարձունքները պետք է ճանաչի որպես Իսրայելի մաս. Թրամփ

Աշխարհ

21 Մարտի 2019, 22:40
 ԱՄՆ-ը Գոլանի բարձունքները պետք է ճանաչի որպես Իսրայելի մաս. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճանաչի Գոլանի բարձունքները որպես Իսրայելի մաս: Այս  մասին նա գրել է թվիթերյան իր էջում: 

«52 տարի անց եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ը լիարժեք ճանաչի Իսրայելի իշխանությունը Գոլանի բարձրունքների նկատմամբ, որոնք չափազանց կարևոր ստրատեգիական նշանակություն ունեն Իսրայելի անվտանգության և տարածաշրջանում կայունության պահպանման համար»,- գրել է նա:

Գոլանի բարձրունքները վիճահարույց տարածք է Մերձավոր Արևելքում, որի մի մասը վերահսկում է Իսրայելը, մի մասն էլ` Սիրիան: Մինչև 1967թ-ը այդ տարածքը գտնվել է Սիրիայի կազմում, սակայն 6-օրյա պատերազմի արդյունքում այդ տարածքը զբաղեցրեցին իսրայելական զինվորականները:1974թ-ին Գոլանի բարձրունքերում հայտնվեցին ՄԱԿ-ի խաղաղապահները, որոնք այնտեղ գործեցին մինչև 2013թ-ը:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica