close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.57
GBP1620.02
EUR1536.23
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացում Էրդողանի ռեժիմի միջամտությունն այլևս անընդունելի է. Հայ դատի հանձնախումբ

Քաղաքական

21 Մարտի 2019, 20:59
 Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացում Էրդողանի ռեժիմի միջամտությունն այլևս անընդունելի է. Հայ դատի հանձնախումբ

Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան և նոր պատրիարքի ընտրության առնչությամբ:

Հայտարարության մեջ հանձնախումբն իր վշտակցությունն է հայտնել պատրիարքի բարեկամների և Թուրքիայի հայ համայնքին:

«Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը ուշադրությամբ հետևելու է նոր պատրիարքի ընտրության գործընթացին: Պատրիարք Մութաֆյանի հիվանդության ողջ ընթացքում թուրքական իշխանություններն օգտագործում էին ամեն հնարավոր առիթ՝ խոչընդոտելու ընտրական գործընթացը, պառակտելու հայկական համայնքն ու թույլ չտալու իրացնել նոր պատրիարք ընտրելու իրենց իրավունքը: Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահից հետո Էրդողանի ռեժիմը չի կարող այլևս հետաձգել ընտրությունների անցկացումը: Այսուհետ ընտրական գործընթացում թուրքական իշխանությունների ցանկացած միջամտություն անընդունելի է: Թուրքիայի հայերն ազատ են՝ ընտրելու իրենց հոգևոր առաջնորդին»,- ասվում է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica