close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.57
GBP1620.02
EUR1536.23
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինդոնեզիան սպառնում է ԵՄ-ին

Աշխարհ

21 Մարտի 2019, 17:52
 Ինդոնեզիան սպառնում է ԵՄ-ին

Ինդոնեզիան կարող է  որոշ ապրանքներ Եվրոպա արտահանելու արգելք սահմանել, քանի որ Եվրամիության կողմից կենսավառելիքի արտադրության մեջ արմավենու յուղի օգտագործման սահմանափակումները խստացվել են:

Երկրի համար, որը համարվում է արմավենու յուղի խոշորագույն համաշխարհային արտադրողը, սա ոչ միայն արտահանման հասույթի գլխավոր աղբյուրն է, այլև կարևոր գործիք աղքատության դեմ պայքարում, որն անհրաժեշտ է կայուն զարգացման պետական ծրագիրն իրագործելու համար: Այս մասին  հայտնում է Bloomberg գործակալությունը:

Ինդոնեզիայի ծովային գործերը համակարգող նախարար Լուհութ Փանջայթանն ակնարկել է, որ Ինդոնեզիան կարող է «պայքարել եվրոպական ինքնաթիռների դեմ», և որ երկրի համար մոտավորապես 2.500 հազար նոր ինքնաթիռ կպահանջվի առաջիկա երկու տասնամյակում:

«Մենք բազմաթիվ եվրոպական ապրանքներ ենք գնում. Ինդոնեզիան խոշոր շուկա է, որի բնակչությունը կազմում է 269 միլիոն մարդ: Արմավենու յուղը «թեժ կետ է», որը կարող է առևտրական պատերազմ հրահրել Եվրամիության և այդ արտադրանքի հիմնական արտադրողների՝ Ինդոնեզիայի և Մալայզիայի միջև, որոնց բաժին է ընկնում արմավենու յուղի գլոբալ մատակարարումների գրեթե 85%-ը: ԵՄ-ն կենսավառելիքի արտադրության համար օգտագործում է ներմուծվող արմավենու յուղի 46%-ը»,- ասել է նա:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica