close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2019
USD1476.18
GBP1593.70
EUR1534.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օրլանդո Բլումը վաճառում է իր առանձնատունը

Խճանկար

21 Մարտի 2019, 16:27
 Օրլանդո Բլումը վաճառում է իր առանձնատունը

Հանրահայտ «Կարիբյան ծովի ծովահենները», «Մատանիների տիրակալը» ֆիլմերի դերակատար Օրլադո Բլումը 8,9 միլիոն ամերիկյան դոլարով վաճառքի է հանել Բևերլի Հիլզում գտնվող իր շքեղ առանձնատունը` ապագա կնոջ` Քեթի Փերիի հետ նոր տուն կառուցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը:

Բլումն այսպիսի որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Քեթի Փերին վաճառել է նույն տարածքում գտնվող իր առանձնատունը։ Եթե գործարքը կնքվի հայտարարված գնով, Բլումը 1,9 միլիոն դոլար կվաստակի, քանի որ 2017 թվականին այս առանձնատունը նա ձեռք էր բերել 7 միլիոն դոլարով։

Նշվում է, որ  առանձնատունն ավելի քան 350 մ2 բնակելի մակերես ունեցող դղյակ է` ճոխ կահույքով, զարդարանքներով և Խաղաղ օվկիանոսին նայող գեղեցիկ տեսարանով։

 

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica