close
Եղանակը Երևանում
23 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Ապր 2019
USD1481.98
GBP1626.09
EUR1542.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան դեռևս ունի հնարավորություն բարելավելու Արևմուտքի հետ հարաբերությունները. Financial Times

Տարածաշրջան

21 Մարտի 2019, 16:34
 Թուրքիան դեռևս ունի հնարավորություն բարելավելու Արևմուտքի հետ հարաբերությունները.  Financial Times

2003 թ. իշխանության գալուց հետո Էրդողանը «կայուն քաղաքական առաջնորդ էր, որը ԵՄ-ին անդամակցելու համար մեծ ջանքեր էր գործադրում և փորձում բարեկամանալ գործարար աշխարհի հետ», սակայն արդեն վերջին շրջանում երկիրը տանում է ավտորիտարացման ուղիով. գրում է Financial Times-ը:

Ըստ թերթի` մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններից հետո Էրդողանի առջև լինելու է 4.5 տարի` առանց ընտրության ժամանակահատված, և այդ ժամանակաշրջանը Էրդողանը կարող է օգտագործել և' տնտեսությունը, և' արտաքին քաղաքականությունը հունի մեջ դնելու համար:

«Չնայած Էրդողանի տարակուսանքներին` տնտեսությունը կարգի բերելու համար դեռևս ամենալավ հնարավորությունը Արևմուտքն է ընձեռում: Անցյալ տարվա տնտեսական ճգնաժամի շրջանում Թուրքիան օգնության համար դիմել էր Չինաստանին, Քաթարին և Ռուսաստանին, սակայն անհրաժեշտ պատասխան չի ստացել: Էրդողանը չի վերածվելու ժողովրդավար առաջնորդի, սակայն Արևմուտքի հետ հարաբերությունների համար դեռևս հնարավորություն ունի», - հղում անել Financial Times-ին` հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը:

Բացի այդ` թերթը համարում է, որ Թուրքիայի և Աարևմուտքի միջև ամենագլխավոր արգելքը շարունակում են մնալ ռուսական Ս-400-ները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica