close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2019
USD1476.18
GBP1593.70
EUR1534.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Boeing» 737 MAX 8-ի հրամանատարը սիմուլյատորը նախապես փորձարկած չի եղել. Reuters

Աշխարհ

21 Մարտի 2019, 16:06
 «Boeing» 737 MAX 8-ի հրամանատարը սիմուլյատորը նախապես փորձարկած չի եղել. Reuters

Եթովպական ավիաուղիների` վերջերս կործանված ինքնաթիռի անձնակազմի հրամանատարը նախապես չէր փորձարկել «Boeing» 737 MAX 8-ի սիմուլյատորը: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը` օդաչուի գործընկերոջ խոսքերին հղումով:

29-ամյա Յարեդ Գեթաչյուն ստիպված է եղել վերապատրաստման դասընթացներ անցնել մարտի վերջին, որից միայն երկու ամիս անց է եթովպական ավիաընկերությունը ստացել ինքնաթիռի առաջին սիմուլյատորներից մեկը:

Մարտի 10-ի աղետը, որը հաջորդեց  հոկտեմբերին Ինդոնեզիայում մեկ այլ MAX 8-ի վթարին, ավիացիայի պատմության լրջագույն խնդիրներից է, որը կենտրոնացած է նոր ավտոմատացված համակարգի անվտանգության վրա, և թե արդյո՞ք անձնակազմն այն ճիշտ է հասկանում:

Երկու դեպքում էլ օդաչուները կորցրել են հսկողությունը ինքնաթիռի վերելքից կարճ ժամանակ անց և պայքարել, որ իրենց օդանավերը չկործանվեն:

MAX-8-ը, որը երկու տարի առաջ է շահագործվել, ունի նոր MCAS ավտոմատացված` մանևրելու բնութագրիչների հավելման համակարգ: Այն նպատակ ունի կանխել ինքնաթիռի կործանումը, երբ տեղի է ունենում աերոդինամիկ կտրուկ վայրէջք, որը ինքնաթիռը ներքև է իջեցնում անկառավարելի եղանակով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Եթովպական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող ինքնաթիռը կործանվել էր: Օդանավի մեջ եղել է 157 ուղևոր:

 

 

 

 

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica