close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2019
USD1476.18
GBP1593.70
EUR1534.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունը նվազեցրեց ուսանողական վարկերի տոկոսադրույքը

Հասարակություն

21 Մարտի 2019, 15:36
 Կառավարությունը նվազեցրեց ուսանողական վարկերի տոկոսադրույքը

Կառավարությունն այսօր՝ մարտի 21-ի իր նիստում, ընդունեց «Կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագրով նախատեսված ենթածրագրերին հավանություն տալու եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը գումար հատկացնելու մասին» որոշումը:

Նախագիծը ներկայացրեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ որոշումը պայմանավորված է բուհերի ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի մատչելիության բարձրացման անհրաժեշտությամբ:

Ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի (վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման) ենթածրագրի շրջանակում ներկայումս վարկավորմամբ զբաղվում են 10 առևտրային բանկեր: 2019 թվականի հունվարի 15-ի դրությամբ` ծրագրի շրջանակում արդեն իսկ տրամադրվել է 14.231 վարկ՝ 4 մլրդ 258 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով:

Ներկայումս ՀՀ մի շարք պետական ուսումնական հաստատություններում ուսման վարձերն ավելի բարձր են, քան գործող որոշմամբ սահմանված վարկավորման տարեկան առավելագույն գումարը, ուստի ծրագրում նախատեսվող փոփոխություններով` ստեղծվում են նոր հնարավորություններ ուսանողական վարկերի հասանելիության տեսանկյունից։

Մասնավորապես` նախատեսվում է ավելացնել տրամադրվող վարկի տարեկան առավելագույն գումարը մինչև 700.000 ՀՀ դրամ` գործող 450.000 ՀՀ դրամի փոխարեն։ Արդյունքում՝ ուսումնառության չորս տարիների ընթացքում ձևավորվող 1.8 մլն ՀՀ դրամ վարկի ընդհանուր ծավալը կավելանա՝ կազմելով 2.8 մլն ՀՀ դրամ։ Միաժամանակ, նախատեսվում է նվազեցնել վարկավորման առավելագույն տոկոսադրույքը մինչև 9% տարեկան` գործող 12%-ի փոխարեն։

Նախագծով առաջարկվում է նաև վարկերից օգտվողների շրջանակը ընդլայնել՝ ներառելով նաև կլինիկական օրդինատորի կրթական ծրագրով սովորողներին:

Ակնկալվում է, որ իրականացվող փոփոխությունների արդյունքում կընդլայնվեն ՀՀ-ում մատչելի պայմաններով ուսանողական վարկեր ձեռք բերելու հնարավորությունները ինչպես  բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով, այնպես էլ կլինիկական օրդինատուրայում   սովորողների համար։

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը պարզաբանեց, որ վարկավորման տոկոսադրույքի նվազեցման արդյունքում բարձր առաջադիմությամբ ուսանողների համար 3 տոկոսային կետով սուբսիդավորումից հետո վարկերը հասանելի կլինեն տարեկան առավելագույնը 6 տոկոս տոկոսադրույքով, իսկ մնացած ուսանողների համար՝ 2 տոկոս սուբսիդավորումից հետո առավելագույնը 7 տոկոս տոկոսադրույքով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica