close
Եղանակը Երևանում
26 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Ապր 2019
USD1481.57
GBP1620.02
EUR1536.23
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կ.Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացը կմեկնարկի ապրիլի 21-ից հետո

Տարածաշրջան

21 Մարտի 2019, 14:45
 Կ.Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացը կմեկնարկի ապրիլի 21-ից հետո

Կ.Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը հաղորդել է, որ Կ.Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացը կմեկնարկի Սուրբ Հարության տոնից հետո: Այս տարի Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Զատիկը կնշի ապրիլի 21-ին:

«Անադոլու» գործակալության թղթակցի հետ զրույցում եպիսկոպոս Սահակ Մաշալյանը մասնավորապես նշել է. «Այդ տեսակի հիվանդությունը Եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ էր մեր գլխին եկել: Իրականում ո՛չ Եկեղեցին, ո՛չ էլ պետությունը չգիտեր` ինչպես վերաբերվել այդ հարցին: Հատկապես մենք նրբանկատ գտնվեցինք և ասացինք. «Մեր պատրիարքը ողջ է»: Պետք է աղոթենք. մենք հրաշքների ենք հավատում: Մի քանի տարի անց միայն սկսեցինք ընտրության մասին մտածել, քանի որ պարզվեց` նրա հիվանդությունն անբուժելի է: 7 տարին լրանալուց հետո, մեր Եկեղեցու օրենքների համաձայն, անցանք ընտրության գործընթացին: 2017 թ. մի տեղապահ ընտրեցինք: Սակայն որոշ ժամանակով այդ գործընթացը ձախողվեց: Պատրիարքն այդ ժամանակ դեռ ողջ էր: Պետությունը հաղորդեց` ընտրության գործընթաց չպետք է սկսվի, քանի դեռ պատրիարքն ապրում է: Այսինքն` պետությունը չընդունեց տեղապահի ընտրությունը: 2018 թ. փետրվարին մի պահանջագիր եկավ, ըստ որի` ընտրություն չէր կարող կատարվել: Դրանից մի շաբաթ անց էլ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Չըրաղան պալատում հավաքեց մեր համայնքի ազդեցիկ դեմքերին և այնտեղ մեր համայնքին հայտնեց, որ երբ պատրիարքը վախճանվի, նորմալ ընտրության գործընթաց կմեկնարկի և կշարունակվի»:

Սահակ սրբազանը «Անադոլուի» թղթակցին նաև հաղորդել է` երբ պատրիարքի վախճանի համար հայտարարված սուգն ավարտվի, պատրիարքի տեղապահ կընտրվի, կամ էլ գործընթացը կշարունակվի արդեն իսկ գործող փոխպատրիարքի միջոցով. նման դեպքեր նախկինում էլ են գրանցվել:

Նա նաև նշել է. «Այնուհետև անմիջականորեն ոչ հոգևոր դասից կազմված` ընտրությունը կազմակերպող հանձնաժողով կստեղծվի, որը կդիմի պետությանը` կանոնադրության պահանջով: Քանի որ ընտրության համար ոչ մի կանոնադրություն կամ օրենք չկա, ամեն անգամ պետությունը մեզ հատուկ կանոնադրություն է տալիս: Եվ ընտրությունը կկատարենք դրա համաձայն: Դա իրականացվում է` ըստ 1961 թ. Պատրիարքի ընտրության կանոնադրության: Տվյալ կանոնադրությունը ստանալուց հետո մենք նամակներ ենք գրում պատրիարքի թեկնածուներին, և նրանք որոշվում են: Այնուհետև թեկնածուներն սկսում են աշխատել. ամեն մի եկեղեցում ընտրատուփեր են տեղակայվում: Հետևաբար, յուրաքանչյուր թեկնածու հրապարակում է իր պատվիրակների ցուցակը, և մի որոշակի օր մարդիկ գալիս են եկեղեցի, քվե տալիս, և նախ ընտրվում են այդ պատվիրակները: Մոտավորապես 70-ից 80 պատվիրակ է լինում: Պատվիրակներից յուրաքանչյուրին կցվում են 10-ական հոգևորականներ, այսինքն` նոր պատրիարքին ընտրում է 80-90 հոգանոց մի խորհուրդ: Պատրիարքն ընտրվելուց հետո երդվում է և անցնում իր պաշտոնական պարտականությունների կատարմանը: Ի դեպ, պետությունը ճանաչում է նոր պատրիարքի` վեղար կրելու իրավունքը, դա ինչ-որ առումով պատրիարքի` պաշտոնական դառնալու գործընթացն է»:

Լրատվամիջոցի հաղորդմամբ` եպիսկոպոս Սահակ Մաշալյանը ևս պատրիարքի թեկնածու կառաջադրվի:

Թարգմանեց Մելինե Անումյանը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica