close
Եղանակը Երևանում
26 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Ապր 2019
USD1481.57
GBP1620.02
EUR1536.23
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում իշխող կուսակցությանը 6.5 անգամ ավելի եթերաժամանակ են տրամադրել

Տարածաշրջան

21 Մարտի 2019, 14:46
 Թուրքիայում իշխող կուսակցությանը 6.5 անգամ ավելի եթերաժամանակ են տրամադրել

Թուրքիայում պետական ռադիոհեռուստաընկերությունը (TRT) իշխող «Արդարություն  և զարգացում» կուսակցությանը տրամադրել է 6.5 անգամ ավելի եթերաժամանակ, քան գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությանը: Այս մասին իր զեկույցում հայտնել է Թուրքիայի ռադիոյի և հեռուստաընկերության բարձրագույն խորհրդի անդամ Իսմեթ Դեմիդյողենը` վերլուծելով մարտի 1-15-ը ընկած ժամանակահատվածում կուսակցությունների հատկացրած եթերաժամանակի ցուցանիշները:

Ըստ այդմ` ԱԶԿ և «Ազգայնական շարժում» կուսակցության «Հանրություն» դաշինքին հատկացվել է 55 ժամ 17 րոպե 18 վայրկյան, որից միայն 48 ժամ 5 րոպե 3 վայրկյանը բաժին է ընկնում ԱԶԿ-ին: Իսկ ՀԺԿ-ի և «Լավ» կուսակցության «Ազգ» դաշինքին տրամադրվել  է 8 ժամ 24 րոպե 7 վայրկյան,  որից ՀԺԿ-ին բաժին է ընկնում 6 ժամ 12 րոպե 5 վայրկյանը:

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը 15 օրում հատկացվել է ընդամենը 38 րոպե. հաղորդում է diken.com.tr կայքը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica