close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2019
USD1476.18
GBP1593.70
EUR1534.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի ժուռնալիստների միության տարածքների հիմնական մասն այլևս միությանը չի պատկանում. Սաթիկ Սեյրանյան

Հասարակություն

21 Մարտի 2019, 13:54
 Հայաստանի ժուռնալիստների միության տարածքների հիմնական մասն այլևս միությանը չի պատկանում. Սաթիկ Սեյրանյան

Հայաստանի ժուռնալիստների միության տարածքների հիմնական մասն այլևս միությանը չի պատկանում. լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը: «Ժամանակին կնքվել են ստրկատիրական պայմաններով պայմանագրեր, որոնց լուծումը շատ բարդ ճանապարհ է մեզ խոստանում»,- հայտնեց նա:

Ըստ Սեյրանյանի` երբ օպերայի թատրոնի հարակից տարածքի սրճարաններն ապամոնտաժվում էին քաղաքային իշխանությունների կողմից, սրճարանատերերը նշում էին, թե ինչ նվաստացուցիչ պայմաններով են վարձակալվել այդ տարածքները, իսկ Ժուռնալիստների միության շենքում ավելի վատ վիճակ է:

«Մենք ունենք 3 կազմակերպությունների հետ լուրջ խնդիրներ` առաջին և զրոյական հարկ զբաղեցնող տարածքների վարձակալների հետ, քանի որ այդ տարածքը կոմերցիոն նշանակության լավագույն տարածքն է»,- ասաց նա և աջակցելու խնդրանքով դիմեց բոլոր լրատվամիջոցներին. «Միությունը կարող է իրականում լուրջ եկամուտներ ունենալ, աջակցել լրատվամիջոցներին, բայց այդ հնարավորությունը, ցավոք, չունի»:

Ժուռնալիստների միության նախագահը պատմեց, որ երբ 2017 թվականին «ժառանգեց» միությունը,  այն ուներ 1.530.550 դրամ գույքահարկի պարտք, որին հետագայում  միջոցներ չունենալու պատճառով գումարվեց 2018 թվականինը`1.681.710 դրամ:

«Առհասարակ, տարիների ընթացքում ստեղծագործական միությունները դիմել են քաղաքապետարանին և ավագանու միջոցով ներում ստացել: Տարոն Մարգարյանի ժամանակ դիմեցի, հետո հեղափոխոխություն եղավ, որից հետո էլ դիմեցի Հայկ Մարությանին, բայց չկա արդյունք: Եթե միությունը վերադարձնի այդ բոլոր տարածքները, ապա կարող է կատարել իր բոլոր հարկային պարտավորությունները և վճարել  գույքահարկը»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը:

Ըստ նրա`  եթե, օրինակ, «168 ժամ»-ը  կամ «Ֆոտոլուր» գործակալությունը շենքում գրասենյակներ վարձակալած չլինեին,հայտնի չէ, թե միությունն ինչ ռեսուրսով պիտի աշխատեր: «Աշխատակից էլ չենք կարող վերցնել`նվազագույնից էլ ցածր աշխատավարձ է, հանրապետությունում չկա նման բան: Ես իմ աշխատասենյակում մի վայրկյան անգամ չեմ նստել, որովհետև տարրական պայման չկա»,- շեշտեց Սաթիկ Սեյրանյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ իրենք վարձակալներից մեկի` ԱՁ «Արամայիս Հարությունյան»-ի հետ դատական գործընթաց են սկսել: «Ձեռներեցը մինչև 2030 թվականն է վարձակալել 138.2 մ2 տարածքը` 50.000 ՀՀ դրամով, գույքահարկը` մեզ վրա, համատիրության վճարները` մեզ վրա, հարկերը` ներառյալ: Այդտեղ հոսթել է գործում: Ոստիկանական համակարգի նախկին աշխատակից, որի հետ բարդ է հաղորդակցվել: Նամակով ենք խոսում»,- հայտնեց ժուռնալիստների միության նախագահը:

Լրագրողներին ներկայացվեց նաև, թե ինչքան է կազմում վարձակալած տարածքների տարեկան գույքահարկը: Մասնավորապես` հոսթելի գույքահարկը 1 տարվա  համար կազմում է տարեկան 98081 ՀՀ դրամ` համապատասխանաբար,  1մ2  համար հավասար է 362 ՀՀ դրամի: «Ֆոտոլուր»-ը, միևնույն ժամանակ լինելով լրագրողական կազմակերպություն, 80.000 դրամ գույքահարկ է վճարում`1 մ2 -ի համար` 2186  ՀՀ դրամ, իսկ  «168 ժամ»-ը վճարում է 215.000  ՀՀ դրամ, այսինքն` 1 մ2 –ն 2096 ՀՀ դրամ:

Խոսելով «168 ժամ»-ի մասին` Սեյրանյանը նշեց, որ ինքը 2004 թվականից է վարձակալում տարածքը: «Բազմիցս խնդրել եմ` մեդիաները չունեն այդքան միջոցներ, պիտի նվազեցվեն հարկերը»,- հավելեց նա:

Լրագրողի հարցի` ինչպե՞ս է ստացվել, որ մնացյալ կազմակերպություններն այդպիսի գներով պայմանագրեր են կնքել, Սեյրանյանը պատասխանեց, որ քրական գործ է հարուցվել, պարզվել է, որ վարչության անդամների ստորագրությունները կեղծվել են:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica