close
Եղանակը Երևանում
26 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Ապր 2019
USD1481.57
GBP1620.02
EUR1536.23
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավշարի դպրոցի ուսուցիչներին վարչապետի «մռութիկ» արտահայտությունն անգամ չի կանգնեցնի

Հասարակություն

20 Մարտի 2019, 18:28
 Ավշարի դպրոցի ուսուցիչներին  վարչապետի «մռութիկ» արտահայտությունն անգամ չի կանգնեցնի

Ավշարի դպրոցի խնդիրը չի լուծվել: Մարզպետի և ուսուցչական կոլեկտիվի հետ հանդիպումը որևէ արդյունք չի տվել. նորընտիր տնօրենը շարունակում է մնալ իր պաշտոնին, ուսուցիչներն էլ մեկ մարդու պես  պնդում են` նրա հետ չեն աշխատելու:

Լրագրողների հետ այսօրվա զրույցում Ուսուցիչների պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Արմինե Դավթյանը փաստեց` տնօրենը դպրոցում ընդհանրապես կողմնակից չունի, ուսուցիչների` նրա հետ չաշխատելու տրամադրվածությունը կտրուկ է և վերջնական:

Yerkir.am-ի հարցին` հնարավո՞ր է, որ հարցը լուծվի Չարենցավանի համար 3 ավագ դպրոցի նման` վարչապետի` երեխաներից մեկին ուղղված և ակնարկ պարունակող հորդորից հետո` «մռթուի'կ ջան, վաղը դպրոց կգնաս, չէ՞», ծնողները երեխաներին դպրոց ուղարկեն, Արմինե Դավթյանն արձագանքեց. «Որքանով ես եմ տեղյակ, դպրոցը բավական լուրջ է տրամադրված: Ոչ մի կերպ չեն պատկերացնում, որ այդ «մռութիկից» հետո իրենք կարող են աշխատել այդ տնօրենի հետ: Կարծում եմ` աշակերտները ևս չեն կարող համակերպվել ու հարմարվել իրավիճակին: Ի տարբերություն Չարենցավանի, որտեղ դեպքերն առավել քան մեղմ են եղել, մարդիկ էլ հաշտության գնալու էին տրամադրված, Ավշարում տնօրենը կարողացել է այնքան «հզոր» լինել, որ մի քանի ժամում և՛ երեխաներին, և՛ ուսուցիչներին, և՛ աշխատակազմին տրամադրել է իր դեմ: Պետք հզոր կոնֆլիկտային մարդ լինես, որ մեկ ժամում 38 հոգանոց կոլեկտիվին ու աշակերտներին տրամադրես քո դեմ»

Մեր ճշտող հարցին` անգամ վարչապետի «մռութի՞կը» չի օգնի, բանախոսը բացասական պատասխան տվեց.` բացատրելով. «Ավշարի դպրոցի ուսուցչական կոլեկտիվն ավելի իրավագիտակից է, ավելի հասուն, ավելի գրագետ: Տնօրենի քայլերը գնալով ձնագնդիկի են նմանվում, ավելի ու ավելի սրում լարվածությունը: Դպրոց են հաճախում միայն մարզպետի և տնօրենի հետ բարեկամական կապ ունեցողների երեխաները: Ստացվում է` երեխաները որպես գործիք են օգտագործվում` այն տրամաբանությամբ, թե` գնացեք, թող դաս անեն ձեզ հետ: Բոլոր ուսուցիչները դպրոց են գնում, բայց դասապրոցես, որպես այդպիսին, տեղի չի ունենում»:

Ուսուցիչների պաշտպանությամբ զբաղվող կառույցի ղեկավարը ևս մեկ անգամ հիշեցրեց բոլորին` դպրոցն ինչ-որ մեկի «դուքանը» չէ, այնտեղ աշխատում են մասնագետներ,որոնց հետ պետք է անպայման հաշվի նստել: Նա տարօրինակ է համարում նաև հանգամանքը, որ խնդրի վերաբերյալ ԿԳՆ-ից արձագանք չկա:

«Նախարարության թեժ գծին եղել են զանգեր, երեկ գյուղի ավագանին է բաց նամակ ուղարկել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին, էլ չասեմ` մամուլի հրապարակումներն ու «լայվերը», ու մինչ այս պահն արձագանք է եղել մարզպետարանից: Ցավալի է, որ նախարարությունը անտարբեր է 10 օր դասադուլ անող երեխաների կրթության իրավունքի նկատմամբ»,- ասաց Դավթյանն ու հավելեց, որ ԿԳՆ-ն այսօր զբաղված է միայն միջազգային ծրագրերով, տեղական կրթությունը, կարծես, օտարված լինի:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica