close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օրենսդրական փոփոխություններում պետք է ուշադրություն դարձնել ներդրումների կառավարման գործուն մեխանիզմներին. նախարար

Տնտեսական

20 Մարտի 2019, 16:03
 Օրենսդրական փոփոխություններում պետք է ուշադրություն դարձնել ներդրումների կառավարման գործուն մեխանիզմներին. նախարար

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել «Arton Capital» կազմակերպության նախագահ Արմանդ Արտոնի ղեկավարած պատվիրակության հետ:

Գերատեսչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ընկերության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են Հայաստանի վերաբերյալ իրենց կողմից կատարած ուսումնասիրությունների արդյունքները: Մասնավորապես, քննարկում է ծավալվել Հայաստանի Հանրապետություն ներդրումների ներգրավման նպատակով՝ դրանց կատարմամբ պայմանավորված քաղաքացիության տրամադրման կարգի սահմանման հնարավորությունների վերաբերյալ: Ներկայացվել են այս ոլորտում կազմակերպության խորհրդատվական հարուստ փորձը, ինչպես նաև տարբեր պետություններում համակարգի ներդրման մոդելները և դրանց առավելությունները:

Տիգրան Խաչատրյանը կարևորել է դեպի Հայաստան ներդրումային հոսքի ապահովմանն ուղղված նախաձեռնությունը և նշել, որ օրենսդրական նման փոփոխությունների դեպքում առանձնահատուկ ուշադրության առարկա պետք է դառնան պետության կողմից այդ ներդրումների կառավարման գործուն մեխանիզմները:

Հանդիպման վերջում Արմանդ Արտոնը տեղեկացրել է, որ իրենց կողմից կազմակերպվող «Համաշխարհային քաղաքացի» ֆորումը այս տարի տեղի է ունենալու Երևանում, և նախարարին հրավիրել է միջոցառանը:

Նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և պատրաստակամություն հայտնել մասնակցելու հետագա քննարկումներին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica