close
Եղանակը Երևանում
26 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Ապր 2019
USD1481.57
GBP1620.02
EUR1536.23
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Որքան էլ գայթակղիչ լինի, բայց լեզվակռվով չէ, որ կարգավորվելու է ԼՂ հիմնահարցը. Աննա Նաղդալյանը՝ Ալիևին

Քաղաքական

20 Մարտի 2019, 14:19
 Որքան էլ գայթակղիչ լինի, բայց լեզվակռվով չէ, որ կարգավորվելու է ԼՂ հիմնահարցը. Աննա Նաղդալյանը՝ Ալիևին

Հայկական կողմը մտադիր է հետևողականորեն ձեռնարկել բոլոր քայլերը, որպեսզի ապահովվեն ՀՀ քաղաքացու՝ Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի իրավունքները, ազատությունը և վերադարձը հայրենիք. այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց  ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

«Քայլեր ձեռնարկվում են, բայց որևէ բան չեմ կարող դեռ հրապարակային ասել, երբ դրանք մտնեն հրապարակման փուլ, տեղյակ կպահենք»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ «հակամարտությունը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում», Աննա Նաղդալյանը շեշտեց. «Որքան էլ գայթակղիչ լինի, բայց լեզվակռվով չէ, որ կարգավորվելու է հիմնահարցը: Մենք դեռևս սպասում ենք համարժեք պատասխանի մեր այն մոտեցմանը, որ հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica