close
Եղանակը Երևանում
26 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Ապր 2019
USD1481.57
GBP1620.02
EUR1536.23
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի և Արցախի դիրքորոշումներում հակասություններ չկան ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Աննա Նաղդալյան

Քաղաքական

20 Մարտի 2019, 13:35
 Հայաստանի և Արցախի դիրքորոշումներում հակասություններ չկան ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Աննա Նաղդալյան

Արցախի ԱԳ ղեկավար Մասիս Մայիլյանն օրերս լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ եկել է հնացած սկզբունքներից հրաժարվելու ժամանակը:

«Մեր մոտեցումն այն է, որ եկել է հնացած սկզբունքներից հրաժարվելու ժամանակը: Այդ սկզբունքները, ինչպես նաև վերջին 27 տարիների ընթացքում հնչած առաջարկությունները հնացել են, պետք է վերանայվեն: Պետք են նոր, իրատեսական առաջարկություններ»,- ասել էր Արցախի ԱԳ ղեկավարը:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Արցախն ինքնուրույն քաղաքական միավոր է, և Մասիս Մայիլյանը նման տեսակետ է հայտնել որպես Արցախի ներկայացուցիչ: 

ԱԳՆ մամուլի խոսնակը վստահեցրեց՝ Հայաստանի եւ Արցախի դիրքորոշումներում հակասություններ չկան հակամարտության կարգավորման հարցում։  «Մենք համագործակցում ենք արցախցի գործընկերների հետ և  քննարկում բոլոր հարցերը»,- ընդգծեց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica