close
Եղանակը Երևանում
20 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երանոսյանի պաշտպանը բողոք է ներկայացրել դատախազություն. «Փաստինֆո»

Իրավունք

20 Մարտի 2019, 13:02
 Երանոսյանի պաշտպանը բողոք է ներկայացրել դատախազություն. «Փաստինֆո»

ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանի պաշտպանական կողմը պահանջում է հարցաքննել բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ քննիչի կողմից իրենց միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոք է ներկայացրել դատախազին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանից։

Նրա խոսքով՝ իրենք միջնորդություն էին ներկայացրել մի քանի պահանջով. «Առաջին պահանջը քրեական հետապնդումը դադարեցնելն ու մեղադրանքը վերացնելն էր, երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանին եւ Վալերի Օսիպյանին հարցաքննելը. նրանք այդ օրը՝ այդ իրադարձությունների ժամանակ, առանցքային դերակատարում ունեին։ Եվ երրորդ պահաջն այն էր, որ չշտապեին գործը միայն Երանոսյանի մասով դատարան ուղարկել, այլ գնահատական տային ընդհանուր իրադարձություններին, մասնավորապես՝ ցուցարարների կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերին եւ ոստիկանության մյուս ծառայողների կողմից հատուկ միջոցների կիրառմանը»։

Տեղեկացրել էինք, որ Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով։

Տիգրան Սաֆարյանի փոխանցմամբ՝ նշված որոշումը բողոքարկել են ուրբաթ օրը՝ մարտի 15-ին։ Պատասխան դեռ չունեն. «Ակնկալում ենք հիմնավոր որոշում, բայց տեսնենք՝ ինչ կստանանք»։

Զարիֆը Վենեսուելայում է
20 Հուլիսի 2019, 10:30 Զարիֆը Վենեսուելայում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica