close
Եղանակը Երևանում
15 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համանախագահների հայտարարությունը լուրջ ազդանշան է Հայաստանի համար. Ալիև

Արցախ

20 Մարտի 2019, 11:42
 Համանախագահների հայտարարությունը լուրջ ազդանշան է Հայաստանի համար. Ալիև

Հայկական կողմը բարձրացրել է բանակցային ձևաչափը փոխելու հարցը, սակայն Ադրբեջանը, բնականաբար, չի կարող ընդունել դա: Այդ մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Նովրուզ  տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձում. հայտնում է АзерТАдж-ը:

Նա շեշտել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է մնացել: «Այդ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակում… Հայտնի է, որ հայկական կողմը բարձրացրել է բանակցային ձևաչափի փոփոխության հարցը, սակայն Ադրբեջանը, բնականաբար, չի կարող դա ընդունել: Միաժամանակ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել լուրջ հայտարարությամբ, որ ձևաչափը պետք է անփոփոխ մնա: Նմանատիպ հայտարարությամբ են հանդես եկել նաև Եվրամիության բարձրաստիճան անձինք: Այսինքն` դա միանշանակ լուրջ ազդանշան է Հայաստանի համար, և վկայում է այն մասին, որ Ադրբեջանի դիրքորոշումն ավելի մեծ աջակցություն է ստանում»,- ասվում  է ուղերձում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica