close
Եղանակը Երևանում
24 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մար 2019
USD1485.86
GBP1636.57
EUR1549.22
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոր ոստիկանապետեր են նշանակվել

Իրավունք

16 Մարտի 2019, 12:05
 Նոր ոստիկանապետեր են նշանակվել

Այսօր՝ մարտի 16-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց  ՀՀ ոստիկանության` ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Վ. Օսիպյանի հրամանով Սեյրան Մարտիրոսյանն ազատվել է Ոստիկանության Թալինի բաժնի պետի պաշտոնից։ Մեկ այլ հրամանով Ս. Մարտիրոսյանը նշանակվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ։

ՀՀ ոստիկանապետի հրամանով Հայկ Թումանյանն ազատվել է Ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնից և Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով նշանակվել Ոստիկանության Մեծամորի բաժնի պետ։

Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Արթուր Ֆրանկյանն ազատվել է Ոստիկանության Մեծամորի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Թալինի բաժնի պետ։ Վալերիյ Օսիպյանի մեկ այլ հրամանով Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ է նշանակվել նույն բաժնի օպերգծով տեղակալ Մնացական Խաչատրյանը։

 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica