close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանը դատապարտում է Քրայսթչերչի ահաբեկչական գործողությունը և պահանջում Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստ

Տարածաշրջան

16 Մարտի 2019, 11:07
 Իրանը դատապարտում է Քրայսթչերչի ահաբեկչական գործողությունը և պահանջում Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստ

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը «Twitter»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է նախօրեին Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթում տեղի ունեցած հրաձգությանը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Իրանի ժողովուրդը խորապես վշտացած է ու զայրացած Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, բայց ոչ` զարմացած: Որպես մի ժողովուրդ, որին արգելված է ճամփորդել ԱՄՆ, որի աղջիկները ֆրանսիական դպրոցներում չեն կարող կատարել իրենց կրոնի պահանջները, քաջ գիտակցում ենք, թե ազգայնամոլությունը եւ իսլամատյացությունն ինչպիսի հետեւանքներ  կարող են ունենալ»,- գրել է նա:

Դեպքի կապակցությամբ  Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել Իսլամական համագործակցության կազմակերպության նախագահ, Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ եւ, դատապարտելով Քրայսթչերչի ահաբեկչական գործողությունը, պահանջել է Կազմակերպության անդամ երկրների կամ ԱԳ նախարարների մակարդակով արտահերթ նիստ հրավիրել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica