close
Եղանակը Երևանում
24 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մար 2019
USD1485.86
GBP1636.57
EUR1549.22
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե ահաբեկչությունը մուսուլման կատարած լիներ, ամբողջ աշխարհը ոտքի կկանգներ. Էրդողանի խորհրդական

Տարածաշրջան

16 Մարտի 2019, 11:03
 Եթե ահաբեկչությունը մուսուլման կատարած լիներ, ամբողջ աշխարհը ոտքի կկանգներ. Էրդողանի խորհրդական

Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ և խորհրդական Իբրահիմ Քալընը անդրադարձել  է Նոր Զելանդիայում 49 մարդու սպանած ահաբեկչի` «Կոստանդնուպոլիս ենք գալու, բոլոր մզկիթներն ու մինարեթներն այրելու ենք, Կոստանդնուպոլիսը դարձյալ դառնալու է քրիստոնեական քաղաք» սպառնալից հայտարարությանը: «Նրանք սպառնում են, որ եթե մենք մնանք Եվրոպայում, կգան մեր ետևից: Մենք այժմ Ստամբուլի եվրոպական մասում ենք: Այստեղ ենք, եթե այդքան համարձակություն ունեն, խնդրեմ, թող գան»,- Քալընի խոսքերն է մեջբերում haberler.com կայքը:

«Այս հարձակումները նման են Նորվեգիայում, Ամերիկայում, Ֆրանսիայում տեղի ունեցած հարձակումներին: Եթե դեպքերը դնենք կողք կողքի կտեսնենք, որ դա մի հոգու կազմակերպած բան չէ:  Արևմուտքում, երբ նման ահաբեկչություններ են տեղի ունենում հայտարարում են, որ ահաբեկիչը հոգեբանական խնդիրներ ունի: Եթե ահաբեկչությունը մուսուլման կատարած լիներ, ամբողջ աշխարհը ոտքի կկանգներ»,- ասել է Քալընը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica