close
Եղանակը Երևանում
22 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մար 2019
USD1486.10
GBP1640.24
EUR1554.45
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հարվածենք էլեկտրոնային խաղամոլությանը» խորագրով քննարկում է տեղի ունեցել Ստեփանակերտում

Արցախ

15 Մարտի 2019, 22:22
 «Հարվածենք էլեկտրոնային խաղամոլությանը» խորագրով քննարկում է տեղի ունեցել Ստեփանակերտում

«Հանուն ժողովրդի» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցային համալիրում այսօր տեղի է ունեցել «Հարվածենք էլեկտրոնային խաղամոլությանը» խորագրով քննարկում: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  միջոցառմանը  բացման  խոսքով  հանդես  է  եկել  «Հանուն  ժողովրդի»   ՀԿ   նախագահ Վազգեն  Ասրյանը:Նա   ասել է, որ   միջոցառման  նպատակն  է, որպեսզի հնարավորին չափ հասարակությանն իրազեկեն   էլեկտրոնային   խաղամոլության  տհաճ  երևույթների մասին, քանի որ   այն  հանգեցնում  է  ոչ  միայն ֆինանսական  մեծ  կորստի, այլև   մտածելակերպի  փոփոխման:

«Այսօրվա քննարկմամբ ցանկանում  ենք   համատեղ մշակել  այնպիսի   ծրագիր, որը   հնարավորություն  կտա    վերջ  դնել   էլեկտրոնային խաղամոլությանը: Ես  առաջարկում եմ տպագրել  թեմատիկային  առնչվող տարբեր  խորագրերով   օրացույցներ  և  դրանք   բաժանել  հասարակությանը: Այդ  կերպ  մեր  առաջին  քայլը  կլինի  տեղեկատվական     բնույթի, կպատրաստենք   և  կտարածենք  նաև   տեսանյութեր»,-մասնավորապես  ասել է   Վ. Ասրյանը՝  նշելով, որ  ըստ  օրենքի  ոչ  մի  կազամակերպության  կամ   անհատի   չի  թույլատրվում   բացել խաղատներ:  
 
Նա  հավելել է, որ    կազմակերպությունն  իր  գործունեությունն  սկսել է  2018  թվականի օգոստոսից: ՀԿ-ն ունի շուրջ  50  անդամ:
Քննարկմանն ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության մասնագիտական կրթության և գիտության բաժնի պետ, հեգեբան   Լուսինե Ղարախանյանն  ասել է, որ  խաղամոլությունը  երբեմն  մարդուն հասցնում  է  կատաստրոֆիկ  իրավիճակների:
«Ներկայիս  օրակարգային  հարցերից է փոքրերի և մեծերի  կախվածությունը էլեկտրոնային  խաղերից: Կա  նաև համացանցային ընդգծված կախվածություն, որը  համարվում  է  շատ վտանգավոր, որովհետև  մարդու  ուղեղում ձևավորվում է նեյրոկենսաբանական  այնպիսի  հիմք, որը դժվարացնում  է պայքարը  վարքատեսակի  դեմ: Սակայն այդ  պայքարը կարող է այնքան  դժվարանալ, որ     մասնագիտական  և  հոգեթերապևտիկ, դեղորայքային  միջամտությունների  կարիք  լինի  մարդուն    ելման  կետ վերադարձնելու  համար:  Երիտասարդների   մոտ  կախվածությունն  առաջին  հերթին  կապված է հաճույքի   հետ: Երեխաների  դեպքում էլ այն  անմիջապես  կապված է նաև ընտանեկան  ջերմության,  բարոյական  մթնոլորտի պակասի  հետ: Եթե  ընտանիքում  կան  խիստ ավտորիտար ռեժիմ  կամ  բարձիթողի  վիճակ, ապա  երեխան հաճույք  է ստանում  միայն էլեկտրոնային խաղերից: Օրվա մեջ  0,5-1  ժամը  նորմալ  է, որ երեխաները   զբաղվեն  էլեկտրոնային  խաղերով, իսկ  եթե   նրանք   ամբողջ  օրն  են  զբաղվում նման  խաղերով,  նրանց  մոտ  առաջանում է կախվածություն, նրանք ապականվում  են, սկսում  նաև ստել: Խաղամոլությամբ  սովորաբար  զբաղվում  են  այն  անձինք, ովքեր  սիրո, ուշադրության  կարիք  ունեն, և իրենց լքված, միայնակ են  համարում: Խաղամոլության  դրդապատճառներից  սկզբնականը  հաճույքն  է, միակ  միջոցը  պարտքերը  մարելու համար, իսկ վերջում տհաճ և անտանելի զգացումները: Եթե անհատը  գիտակցելով  ցանկանում  է դուրս  գալ  խաղամոլությունից, սակայն  չի կարողանում, համապատասխան  մասնագետներն  ընտանիքի  անդամների հետ  համագործակցության քայլեր  ձեռնարկելով  կարողանում են հաղթահարել  իրավիճակը»,-մասնավորապես ասել է հոգեբանը՝   առաջարկելով պատրաստել համապատասխան էջանշաններ   և դրանք  բաժանել դպրոցների  աշակերտներին:
 
Խոսելով   տղամարդկանց  և  կանանց   խաղաղմոլությամբ տարվելու  մասին՝   Լ.  Ղարախանյանն  ասել է, որ   աշխարհում կանայք  ավելի խոցելի  են   և  ավելի  շուտ  են  խաղամոլ  դառնում:
ԱՀ  մշակույթի, երիտասարդության   հարցերի  և  զբոսաշրջության   փոխնախարար  Գայանե  Գրիգորյանի  խոսքով էլ, կազմակերպելով   նմանօրինակ  միջոցառումներ,  հնարավոր  կլինի  գտնել     ուղիներ, որ   խնդիրն  արագ և   ճիշտ  լուծում  ստանան:   
 
Գ. Գրիգորյանը  նախարարության  անունից    պատրաստակամություն  է  հայտնել էլեկտրոնային  խաղամոլության դեմ  իրականացվող    ծրագրերի  մասով աջակցել   «Հանուն  ժողովրդի»   ՀԿ-ին:
Ուրացանք մեր մեծերին
21 Մարտի 2019, 17:42 Ուրացանք մեր մեծերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica