close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քասախի ավագանու անդամը հացադուլ է սկսել գյուղապետի լիազորությունները դադարեցնելու պահանջով

Իրավունք

15 Մարտի 2019, 22:50
 Քասախի ավագանու անդամը հացադուլ է սկսել գյուղապետի լիազորությունները դադարեցնելու պահանջով

Հայաստանի Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու անդամ Արթուր Մարդանյանը համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի պաշտոնական լիազորությունների դադարեցման պահանջով հացադուլ է սկսել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մարդանյանը նշեց, որ հացադուլն անժամկետ է:

«Համայնքում ստուգումներ են կատարվել, և խախտումներ են արձանագրվել: Այդ արձանագրված խախտումներին ընթացք չի տրվել, չնայած որ գյուղապետի վրա կա հարուցված քրեական գործ: Գյուղապետն իր լիազորություններն օգտագործում է այդ քրեական գործի վրա ազդելու համար, և ես այս հացադուլով պահանջում եմ, որ գոնե մինչև քրեական գործի ավարտն իր լիազորությունները դադարեցվեն: Հացադուլը սկսել եմ մարտի 15-ին՝ ժամը 10-ին»,- ասաց Մարդանյանը:

Մարդանյանի խոսքով՝ համայնքի ավագանու 11 անդամներից 6-ը կողմ են գյուղապետի հրաժարականի պահանջին, սակայն գյուղապետին անվստահություն հայտնելու իրավական գործընթաց օրենքով նախատեսված չէ:

Գյուղապետի հետ կապ հաստատել չհաջողվեց:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica