close
Եղանակը Երևանում
26 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մար 2019
USD1485.98
GBP1640.13
EUR1550.08
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ տիկին Փաթսի Ռեդիին

Քաղաքական

15 Մարտի 2019, 20:49
 ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ տիկին Փաթսի Ռեդիին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ տիկին Փաթսի Ռեդիին՝ Նոր Զելանդիայի Քրայսթչրչ քաղաքի մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել:

«Դատապարտելով ահաբեկչության ցանկացած դրսևորում՝ այս ծանր պահին կիսում եմ Ձեր և Նոր Զելանդիայի ժողովրդի վիշտը:

Իմ անկեղծ վշտակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է հեռագրում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica