close
Եղանակը Երևանում
22 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մար 2019
USD1486.10
GBP1640.24
EUR1554.45
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարտի մեկի գործի հետ կապված ՀՔԾ-ն զգուշացնում է

Իրավունք

15 Մարտի 2019, 20:13
 Մարտի մեկի գործի հետ կապված ՀՔԾ-ն զգուշացնում է

Մարտի 1-ի քրեական գործից անջատված մասով մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով` վարույթն իրականացնող մարմինն այդ մասին հայտնել է կողմերին և նրանց տրամադրել գործի նյութերը: Դրանից հետո զանգվածային լրատվամիջոցներով պարբերաբար հրապարակվում են հիշյալ քրեական գործով նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Մասնավորապես, 2019թ.-ի մարտի 14-ին և 15-ին Ժողովուրդ օրաթերթը հրապարակել է կամ, հենց հիշյալ լրատվամիջոցի բնորոշմամբ, օրաթերթի ձեռքում են հայտնվել ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի և ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Գագիկ Մելքոնյանի` որպես վկա հարցաքննության արձանագրություններից որոշ հատվածներ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի համաձայն` քրեական գործի նախաքննությունն ավարտվում է մեղադրական եզրակացություն (...) կազմելով: Այս առնչությամբ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ մինչ նախաքննության ավարտը քրեական դատավարության կողմերը չեն կարող նախաքննական գաղտնիքը բացահայտող տեղեկություններ հրապարակել կամ փոխանցել այլ անձանց, այդ թվում` լրատվամիջոցների ներկայացուցիչներին, քանի որ, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի  342-րդ հոդվածի, առանց քննիչի, դատախազի կամ հետաքննություն կատարող անձի  թույլտվության՝ քրեական գործին առնչվող նախաքննության տվյալները հրապարակելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության:

Վերոգրյալը հաշվի առնելով` լրատվամիջոցներին խնդրում ենք զերծ մնալ դատավարության որոշ անբարեխիղճ մասնակիցների կողմից տեղեկությունների արտահոսքի արդյունքում հասանելի դարձած` նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակումից:

Հատուկ Քննչական Ծառայություն

Ուրացանք մեր մեծերին
21 Մարտի 2019, 17:42 Ուրացանք մեր մեծերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica