close
Եղանակը Երևանում
26 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մար 2019
USD1485.98
GBP1640.13
EUR1550.08
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի առողջապահության նախարարությունը համալրում է համակարգը բժշկական նոր կադրերով

Արցախ

15 Մարտի 2019, 18:18
 Արցախի առողջապահության նախարարությունը համալրում է համակարգը  բժշկական նոր կադրերով

Արցախի Հանրապետության  առողջապահության նախարարությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում առողջապահական համակարգը բժշկական կադրերով համալրելու ուղղությամբ: 

 2018 թվականին հանրապետության բուժհիմնարկներ աշխատանքի է ուղեգրվել 19  բժիշկ, այդ թվում՝ անոթային վիրաբույժ, կոլոպրոկտոլոգ, նյարդաբան, ուրոլոգ, ճառագայթային  ախտորոշման  բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ, մանկաբույժ, ախտաբանաանատոմ և այլն: 

Նույն տարում պետական պատվերի շրջանակներում Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան է ընդունվել 22 դիմորդ,  իսկ կլինիկական օրդինատուրա՝ 17 բժիշկ: 

Ընդհանուր առմամբ այսօրվա դրությամբ բժշկական համալսարանում պետական պատվերի շրջանակներում ուսում կամ մասնագիտացում են ստանում 175 հոգի, որոնք համապատասխան պայմանագրերով պարտավորվել են ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Արցախ և մինչև 5 տարի ժամկետով աշխատել Արցախի Հանրապետության բժշկական հիմնարկներում՝ մասնավորապես շրջանային  բուժմիավորումներում:

Շարունակվել են բուժաշխատողների վերապատրաստման աշխատանքները:

2018թ. ք.Ստեփանակերտում վերապատրաստվել են 40 բժիշկ, Հայաստանի Հանրապետությունում՝ 50 բժիշկ, իսկ արտասահմանյան երկրներում՝ 7 բժիշկ: Հանրապետության չորս շրջանների 120 համայնքային բուժքույրերի համար տեղում կազմակերպվել են վերապապատրաստման դասընթացներ:

«Այլ վայր աշխատանքի ուղեգրվող բժշկին ֆինանասական աջակցության ցուցաբերում»‰ ծրագրի շրջանակներում 2018  թվականին ֆինանսական աջակցություն են ստացել համակարգի 36 բժիշկներ:

2019 թվականից ֆինանսական աջակցություն կստանան նաև պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և շրջանային բժշկական հաստատություններ ուղեգրվող բժիշկ-մասնագետները:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica