close
Եղանակը Երևանում
20 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Մայ 2019
USD1479.72
GBP1612.17
EUR1535.56
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աշոտ Ղուլյանն ամփոփել է Նիդերլանդներ և Բելգիա կատարած այցը

Արցախ

15 Մարտի 2019, 17:12
 Աշոտ Ղուլյանն ամփոփել է Նիդերլանդներ և Բելգիա կատարած այցը

Մարտի 15-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի  ասուլիսը  Նիդերլանդներ և Բելգիա կատարած այցի և տեղի ունեցած հանդիպումների արդյունքների մասին. տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժից:

Խորհրդարանի ղեկավարն առանձնացրել է այցի հիմնական ուղղությունները. Նիդերլանդներում Ներկայացուցիչների պալատի մի խումբ պատգամավորների հետ հանդիպում, Եվրոպական խորհրդարանում կազմակերպված «Հայատյացություն. պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողով ու հանդիպում Եվրախորհրդարանի պատգամավորների  հետ, մասնակցություն «Եվրոպական ազատ դաշինք» կուսակցության ամենամյա համաժողովին և հանդիպումներ Նիդերլանդներում և Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանների հետ:

Աշոտ Ղուլյանը հանդիպումների և միջոցառումների կազմակերպման համար երախտագիտություն է հայտնել  ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախբին ՝ Գասպար Կարապետյանի ղեկավարությամբ, «Թուֆենկյան» հիմնադրամին և Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանին:

Ասուլիսին ԱԺ նախագահը պատասխանել է Արցախի հետ բարեկամական խմբերում ու շրջանակներում չընդգրկված եվրոպացի պատգամավորների՝ Արցախի մասին տեղեկատվություն ստանալու հնարավորությունների, Եվրոպական խորհրդարանի կողմից այլատյացության՝ մասնավորապես հայատյացության կանխման ուղղությամբ կիրառվող գործիքակազմի և բանակցային գործընթացի վրա Ադրբեջանում տարածված հայատյացության ազդեցության վերաբերյալ լրագրողների առաջադրած հարցերին:

Պատասխանելով Արցախի խորհրդարանի՝ մի շարք այլ երկրների խորհրդարանների հետ ունեցած ինստիտուցիոնալ հարաբերությունների և տարածաշրջանային փոխակերպումներով պայմանավորված` դրանց զարգացման հեռանկարների վերաբերյալ հարցրին՝ Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ այս պահին շատ կարևոր է խորհրդարանների հետ կապերի համար նախադրյալների և հիմքերի առկայությունը:

«Զարգացման հեռանկարները հիմնականում կախված են խմբերի ու նրանց ղեկավարների ակտիվությունից և համատեղ գործողություններից: Այս պահին տարվում են աշխատանքներ՝ բարեկամական խմբերի և շրջանակների նիստերը պարբերական դարձնելու և նրանց գործունեությունը կոնկրետ ծրագրերի վրա կենտրոնացնելու ուղղությամբ»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica