close
Եղանակը Երևանում
22 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մար 2019
USD1486.10
GBP1640.24
EUR1554.45
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախը դուրս մղված չէ բանակցություններից, քանի որ ԵԱՀԿ-ն նման որոշում չի ընդունել. Ալեքսանդր Մանասյան

Քաղաքական

15 Մարտի 2019, 17:06
 Արցախը դուրս մղված չէ բանակցություններից, քանի որ ԵԱՀԿ-ն նման որոշում չի ընդունել. Ալեքսանդր Մանասյան

Ադրբեջանը 1990-ականների սկզբից ի վեր դիվանագիտություն է ծավալել, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները տեղի ունենան առանց Արցախի, այսինքն՝ Արցախը հակամարտության սուբյեկտից վերածվի օբյեկտի. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

«Այսինքն՝ բանակցությունները տեղի ունենան Ադրբեջանի և Հայաստանի միջև: Ո՞րն է դրա թաքուն իմաստը: Սրա տակ թաքնված է հետևյալ  մտադրությունը՝ Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանը դառնա կամ դիտարկվի որպես հակամարտության անմիջական կողմ, ինչը հնարավորություն կտա օրինական պատերազմ սկսելու արդեն ՀՀ-ի դեմ: Սա ակնհայտ բան է, թեև չի բարձրաձայնվում: Դեռևս հայր Ալիևն էր ասում՝ այս հարցը մենք լուծելու ենք Լևոն Հակոբովիչի հետ: Բազմիցս ասել եմ՝ ԼՂՀ-ն դուրս մղված չէ բանակցություններից, որպեսզի դուրս մղված լինի, ապա ԵԱՀԿ-ն պիտի նման որոշում ընդունի, որը չկա: ԵԱՀԿ 1994-ի բուդապեշտյան գագաթնաժողովում ընդունված որոշմամբ` Արցախը ճանաչվել է որպես հակամարտության և բանակցային կողմ: Երբ Ադրբեջանը հրաժարվել է ԼՂՀ-ի հետ նստել բանակցային սեղանի շուրջը, մենք ասել ենք՝ Ղարաբաղը դուրս է մղված բանակցություններից, մենք ենք դուրս մղել՝ 1998-ից սկսած: Մենք դա այդպես չպետք է որակեինք, այլ պետք է ասեինք՝ Արցախը դուրս մղված չէ բանակցություններից, բայց երբ ասում ենք՝ Արցախը դուրս է մղված, ինքներս դրանով դուրս ենք մղում նրան բանակցային գործընթացից: Այս միտքն ուզում եմ, որ տարածեք: Կրկնում եմ՝ Արցախը դուրս մղված չէ բանակցություններից, քանի որ ԵԱՀԿ-ն նման բանաձև չունի: Երկրորդ՝ այն, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները գնում են Բաքու, հետո գալիս Ստեփանակերտ-Երևան, բա սա ի՞նչ է, եթե Արցախը բանակցող կողմ չէ»,- ասաց քաղաքագետը:

Ըստ նրա` Արցախն իր հերթին պիտի հայտարարի, որ չի հանդիպելու Բաքվի հետ: «Իսկ մենք ցեղասպանին խնդրում ենք, որ մեզ հետ խոսի, հակառակը պիտի ասենք՝ չենք խոսելու, քանի դեռ Ադրբեջանը ներողություն չի խնդրել իր կատարած ցեղասպան գործողությունների համար, և սա առաջին հերթին Արցախը պիտի ասի»,- շեշտեց քաղաքագետը:

Նա հիշեցրեց, որ ԵԱՀԿ ՄԽ-ն խնդիրը կարգավորող չէ, այլ` միջնորդ: «ՄԽ-ն այս ընթացքում մի քանի լուծումներ է առաջարկել. փաթեթայինը մերժել է Բաքուն, փուլայինը՝ Հայաստանը, իսկ վերջին մերժվածը «Ընդհանուր պետության մասին» առաջարկն էր: Սա Բաքուն մերժել է, իսկ Արցախը և Հայաստանն ընդունել են որպես բանակցային գործընթացի շարունակման հիմք»,- նշեց Մանասյանը:

Այս համատեքստում քաղաքագետն անդրադարձավ ԵԱՀԿ ՄԽ-ի վերջին հայտարարությանը՝  նշելով, որ սովորական հայտարարություն էր: «Այլ հարց է, որ ՄԽ-ն չպետք է վերջնագրի տոնով խոսի, այլ առաջարկություններ ներկայացնի: Մենք պետք է ներքին ձևով կոշտ հայտարարությամբ կամ էլ փորձագիտական ձևով ասենք՝ դուք չունեք վերջնագրի լեզվով հայտարարություն անելու առաքելություն, դուք պիտի առաջարկություն անեք: Ինչ մնում է բովանդակությանը, ապա եթե դրանում թաքնված չէ նոր իշխանություններին նեղելու միտում, սովորական հայտարարություն էր` մեծ իմաստով, բայց տոնի մեջ սառնություն կար»,- կարծիք հայտնեց Մանասյանը:

Ուրացանք մեր մեծերին
21 Մարտի 2019, 17:42 Ուրացանք մեր մեծերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica