close
Եղանակը Երևանում
24 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԼՂՀ-ն բանակցային գործընթացում ներգրավելու հարցը սկզբունքային է և կարևոր. Մնացականյան

Արցախ

15 Մարտի 2019, 16:22
 ԼՂՀ-ն բանակցային գործընթացում ներգրավելու հարցը սկզբունքային է և կարևոր. Մնացականյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե Բաքվի համար անընդունելի է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ձևաչափը փոխելու` հայկական կողմի ձգտումը, և այն դիտարկվում է որպես բանակցությունների արգելափակման փորձ, ասաց, որ չեն անելու որևէ բան, որը բանակցությունները փակուղի կտանի:

ԱՀ-ն բանակցային գործընթացում ներգրավելու հարցը, նշեց արտգործնախարարը, սկզբունքային և կարևոր հարց է, բայց ոչ` նախապայման: «Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելու հարցը գործնական է՝  ԼՂՀ-ն ունի որոշիչ ձայն, և որպեսզի արդյունավետ աշխատենք բանակցային գործընթացն առաջ տանելու ուղղությամբ, պետք է պրակտիկ առումով ընդունել այդ որոշիչ ձայնի ներգրավվածությունը: Ի վերջո, խնդիրը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, որը ձևավորված քաղաքական միավոր է, ունի ինստիտուցիոնալ համակարգ` արտահայտելու իր ժողովրդի կամքը և մոտեցումները, ունի ընտրված իշխանություն, և այդ համակարգը ճանաչված է միջազգային հանրության կողմից տարբեր փաստաթղթերում»,- ասաց նախարարը:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica