close
Եղանակը Երևանում
22 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մար 2019
USD1486.10
GBP1640.24
EUR1554.45
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ լրագրողի ուշագրավ հարցը` Զախարովային

Քաղաքական

15 Մարտի 2019, 16:20
 Հայ լրագրողի ուշագրավ հարցը` Զախարովային

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ավանդական ճեպազրույցի ժամանակ  հայ լրագրողներից մեկը դիտարկում է արել, որ շատ հակամարտություններ աշխարհում ներկայումս լուծվում են երկու հիմնական սկզբունքների հիման վրա` տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի,  ապա հետաքրքրվել է` ՌԴ արտաքին քաղաքականությունում այդ երկու սկզբունքներից ո՞րն է ավելի նախընտրելի` տարածքային ամբողջականությո՞ւնը, որի մասին պնդում է, օրինակ, Ուկրաինան, թե՞ ինքնորոշման իրավունքը, որով տեղի ունեցավ Ղրիմի միացումը:

Զախարովան ի պատասխան ասել է, որ դա նույնն է, ինչ մարդուն հարցնեն` կրակելիս ո՞ր կողմից կցանկանաք, որ փամփուշտն անցնի` գլխի ա՞ջ հատվածով, թե՞ ձախ:

«Կան բաներ, որոնք ուղղակի անբաժան են և կապված են իրար: Դրանք չի կարելի միմյանցից առանձին դիտարկել: Եվ, իմ կարծիքով, չի կարելի գլոբալ ընտրություն անել մեկի կամ մյուսի կողմը` առանց իրավիճակը հասկանալու և վերլուծելու»,- ասել է նա:

Ուրացանք մեր մեծերին
21 Մարտի 2019, 17:42 Ուրացանք մեր մեծերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica