close
Եղանակը Երևանում
22 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մար 2019
USD1486.10
GBP1640.24
EUR1554.45
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանը կարգելի՞ իր տարածքով ցորենի և ալյուրի ավտոտրանսպորտային ներկրումը. այս պահին գնահատվում են քաղաքական ռիսկերը

Քաղաքական

15 Մարտի 2019, 15:57
 Վրաստանը կարգելի՞ իր տարածքով ցորենի և ալյուրի ավտոտրանսպորտային ներկրումը. այս պահին գնահատվում են քաղաքական ռիսկերը

Անցած տարվա  սեպտեմբերի 15-ից Թբիլիսին որոշել էր արգելք սահմանել ավտոտրանսպորտային միջոցներով ցորեն կամ ցորենի ալյուր ներկրելու կամ արտահանելու համար, սակայն ավելի ուշ որոշվեց ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի ներմուծում-արտահանումը հնարավոր դարձնել` իրականացնել ևս մեկ տարի։

Երևան-Թբիլիսի տեսակամրջի ընթացքում այդ թեմային անդրադարձավ Հայաստանում Վրաստանի առաջին դեսպան Գիգլա Բարամիձեն: «Սա այնքան բարդ հարց է, որ կառավարությունը չգնաց դրա լուծմանը: Այս պահին աշխատում են այս խնդրի լուծման վրա, բայց ես չեմ կարծում, թե այսօր մենք պատրաստ ենք դրան: Կառավարությունն այսօր պատրաստ չէ ասել, թե որ ուղղությամբ կզարգանա այս ծրագիրը՝ և՛ Փոթի նավահանգստի՞, և՛ Լարսի՞, թե՞ միայն ծովային ճանապարհով: Գնահատվում են ռիսկերը, և դա ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական խնդիր է, որովհետև միանգամից հարց է առաջանում՝ ինչո՞ւ է դա արվում, ո՞ւմ համար է դա արվում»,- ընդգծեց նա:

Ուրացանք մեր մեծերին
21 Մարտի 2019, 17:42 Ուրացանք մեր մեծերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica