close
Եղանակը Երևանում
16 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Սեպ 2019
USD1476.16
GBP1592.63
EUR1526.54
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանը հստակ սահման չունի ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Հայաստանի հետ, այլ միայն Թուրքիայի. Գիգլա Բարամիձե

Քաղաքական

15 Մարտի 2019, 15:52
 Վրաստանը հստակ սահման չունի ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Հայաստանի հետ, այլ միայն Թուրքիայի. Գիգլա Բարամիձե

Հայաստանում ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո  մամուլի համար արված հայտարարությունում  Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձավ երկու երկրների ընդհանուր սահմանի սահմանագծման խնդրի լուծմանը: 

«Արդեն  ժամանակն է, որ մենք ավարտենք մեր սահմանային դելիմիտացիան: Այդ գործընթացը  չպետք է երկարաձգվի հարևան և բարեկամ երկու երկրների միջև: Մենք համաձայնության եկանք, որ  վերադառնանք այն համաձայնագրին, որը կնքվել է, երբ ես դեռ Վրաստանի արտգործնախարարն էի: Այսինքն՝ նորմատիվ բազան համաձայնեցված էր: Պետք է աշխատենք այդ ուղղությամբ և ավարտենք»,- շեշտեց նա՝ հավելելով, որ և՛ ինքը, և ՀՀ նախագահն ունեն խոսքի իրավունք, որով կարող են ներգործություն ունենալ  երկու երկրների հասարակությունների,  օրենսդիր և գործադիր իշխանությունների վրա՝ զարգացնելու  երկկողմ հարաբերությունները, որոնք ապագայի համար շատ բան են ներառում:

Այսօր Երևան-Թբիլիսի տեսակամրջի ընթացքում Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը համաձայնեց՝ այս հարցը պետք է փակվի: «Արդեն քանի տարի է` այդ հանձնաժողովը գործում է, այդ հարցը պետք է փակել և գնալ առաջ: Վրաստանն այսօրվա դրությամբ միայն Թուրքիայի հետ սահման ունի, որի հետ կապված խնդիրներ չկան: Երևանը պետք է ակտիվ աշխատի այս ուղղությամբ: Սա ինչ-որ մեկին դուր գալու հարց չէ: Հայ-վրացական հարաբերությունները բխում են երկու երկրների շահերից, ուստի երբ նման վիճելի հարցեր են առաջ գալիս, պետք է փորձել լինել պրագմատիկ»,- ընդգծեց նա:

Հայաստանում Վրաստանի առաջին դեսպան, Սամցխե-Ջավախքի նախկին մարզպետ Գիգլա Բարամիձեն հավելեց, որ Վրաստանը հստակ սահման չունի ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Հայաստանի հետ, միայն հարավային կողմից Թուրքիայի հետ ունի, ուստի երկու երկրների ընդհանուր սահմանի սահմանագծման հարցը պետք է փակել:

Հայաստան 1991-1997 թթ. (մաս 10)
16 Սեպտեմբերի 2019, 17:20 Հայաստան 1991-1997 թթ. (մաս 10)
Թումանյանական օր
16 Սեպտեմբերի 2019, 14:15 Թումանյանական օր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica