close
Եղանակը Երևանում
22 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մար 2019
USD1486.10
GBP1640.24
EUR1554.45
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հեռուստաընկերությունները հրաժարվում են մեր նախընտրական հոլովակը ցուցադրել. քրդամետ կուսակցության մամլո խոսնակ

Տարածաշրջան

15 Մարտի 2019, 16:20
 Հեռուստաընկերությունները հրաժարվում են մեր նախընտրական հոլովակը ցուցադրել. քրդամետ կուսակցության մամլո խոսնակ

Թուրքական բոլոր հեռուստաընկերությունները հրաժարվում են հեռարձակել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախընտրական հոլովակը. ըստ demokrathaber.org կայքի ` հայտնել է կուսակցության մամլո խոսնակ Սարուհան Օլուչը:

«Մենք, ինչպես կարգն է, պատրաստում ենք հոլովակը և ուղարկում հեռուստաընկերություններին, նրանք էլ հոլովակն իրավական չափորոշիչներով ստուգման են ենթարկում: Եթե անհարթություն է լինում, մեզ տեղյակ են պահում, մենք էլ, շտկելով, նրանց ենք ուղարկում: Կարգն այդպիսին է: Մեր հոլովակը պետք է մարտի 9-10-ը եթեր հեռարձակեին: Երբ տեսանք, որ չի հեռարձակվել նշված օրերին, զանգահարեցինք հեռուստաընկերություններին: Մի մասն ասում է, որ շարունակվում են հոլովակի ստուգումները, մի մասը ոչ մի հիմնավորում չի բերում, մյուս մասն էլ ընդհանրապես չի պատասխանում մեր զանգերին` ամոթից չեն պատասխանում, չհրապարակելու պատճառ չկա»,- ասել  է նա:

Օլուչը հավելել է, որ այս ամենը ցույց է տալիս հեռուստաընկերությունների վրա իշխանության ճնշումը:

Ուրացանք մեր մեծերին
21 Մարտի 2019, 17:42 Ուրացանք մեր մեծերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica