close
Եղանակը Երևանում
22 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մար 2019
USD1486.10
GBP1640.24
EUR1554.45
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զոհրաբ Մնացականյանը Փաշինյան-Ալիև հանդիպման վայրի ու ժամանակի մասին մանրամասներ չի հայտնել

Հասարակություն

15 Մարտի 2019, 15:37
 Զոհրաբ Մնացականյանը Փաշինյան-Ալիև հանդիպման վայրի ու ժամանակի մասին մանրամասներ չի հայտնել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման վերաբերյալ երկու կողմերը միասին կհայտարարեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Համաձայնեցնում ենք ամենը, հետո` միաժամանակ հայտարարում: Այդ պահը դեռ չի եկել, որպեսզի մենք հայտարարենք: Այստեղ կողմերի միջև միմյանց հարգելու խնդիրն է, որ մենք միաժամանակ, համաձայնեցված ենք հայտարարում հանդիպման ժամկետների և վայրի մասին: Այժմ այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ասաց նա:

Իսկ թե ինչ օրակարգով են գնում, նախարարն ընդգծեց.« Որ այն արտահայտված է  վարչապետի Ստեփանակերտում հնչեցված ելույթում, այդ մոտեցումների շուրջ և այդ տրամաբանությամբ  ցանկանում ենք շարունակել երկխոսությունը»:

Ուրացանք մեր մեծերին
21 Մարտի 2019, 17:42 Ուրացանք մեր մեծերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica