close
Եղանակը Երևանում
22 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մար 2019
USD1486.10
GBP1640.24
EUR1554.45
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե ինչ-որ փուլում կողմերը պայմանավորվեն, որ ԼՂ-ն պետք է դարձյալ մասնակցի բանակցություններին, ապա մենք կհարգենք այդ որոշումը. ՌԴ ԱԳՆ

Արցախ

15 Մարտի 2019, 15:12
 Եթե ինչ-որ փուլում կողմերը պայմանավորվեն, որ ԼՂ-ն պետք է դարձյալ մասնակցի բանակցություններին, ապա մենք կհարգենք այդ որոշումը. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ  պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցում ադրբեջանցի լրագրողի խնդրանքով անդրադարձել է եվրահանձնակատար Յոհաննես Հանի այն հայտարարությանը, որ հարկավոր է պահպանել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների երկկողմ ձևաչափը:

«ՌԴ-ն` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, բազմիցս արտահայտվել է բանակցությունների ձևաչափի մասին, որի փոփոխությունը հնարավոր է կողմերի համաձայնության հիման վրա: Եթե ինչ-որ փուլում նրանք պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը պետք է դարձյալ մասնակցի բանակցություններին, ապա դա կլինի հենց կողմերի որոշումը, և մենք այն կհարգենք: Դա միայն մեր դիրքորոշումը չէ, այլև եռյակինը: Խորհուրդ եմ տալիս նաև ուշադրություն դարձնել համանախագահների վերջին հայտարարությանը, որում հստակ ներկայացված են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դիրքորոշումները»,- ասել է նա:

Ուրացանք մեր մեծերին
21 Մարտի 2019, 17:42 Ուրացանք մեր մեծերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica