close
Եղանակը Երևանում
22 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մար 2019
USD1486.10
GBP1640.24
EUR1554.45
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ն հնարավոր է Չինաստանի դեմ պատժամիջոցներ կիրառի

Տարածաշրջան

15 Մարտի 2019, 15:25
 ԱՄՆ-ն հնարավոր է Չինաստանի դեմ պատժամիջոցներ կիրառի

ԱՄՆ-ն պատրաստվում է Չինաստանի արևմտյան շրջանում բնակվող մուսուլման ույղուր թյուրքերի դեմ իրականացվող մարդու իրավունքների խախտման պատճառով Պեկինի նկատմամբ կիրառել պատժամիջոցներ. հաղորդում է Euronews-ի թուրքական ծառայությունը:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ռոբերտ Պալլադինոն Չինաստանում տեղի ունեցող դեպքերը որակել է որպես «մարդկային մեծ ամոթ» և նշել, որ շարունակելու են Չինաստանում այդ քաղաքականության դադարեցման և հաճույքի համար ձերբակալված անձանց ազատ արձակման ուղղությամբ կոչերը: Նա ընդգծել է, որ մարդու իրավունքները խախտողների նկատմամբ անմիջապես կիրառելու են պատժամիջոցներ և պատիժներ:

Նշենք, որ Թուրքիան և ԱՄՆ-ն բազմիցս մեղադրել են Չինաստանին Սիցզյան ույղուրական ինքնավար շրջանում (որը թուրքերն անվանում են Արևելյան Թյուրքիստան) ույղուրների  նկատմամբ վարած ուծացման քաղաքականության մեջ:

Ուրացանք մեր մեծերին
21 Մարտի 2019, 17:42 Ուրացանք մեր մեծերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica