close
Եղանակը Երևանում
20 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Մայ 2019
USD1479.72
GBP1612.17
EUR1535.56
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք փորձում ենք մեր նոր մոտեցումներով արդյունավետ շարժվել առաջ բանակցային գործընթացում. Զոհրաբ Մնացականյան

Քաղաքական

15 Մարտի 2019, 14:40
 Մենք փորձում ենք մեր նոր մոտեցումներով արդյունավետ շարժվել առաջ բանակցային գործընթացում. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի լուծում գտնելու հարցում բնական է, որ միակողմանի ճանապարհ չի կարող լինել, և եթե մենք իրապես ցանկանում ենք նպաստել այդ գործընթացին, ապա ներդրումը պետք է լինի յուրաքանչյուր կողմից.  ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք հասկանում ենք, որ կան որոշ նոր գաղափարներ, որոնք արտահայտվել են մեր կողմից, որովհետև գոյություն ունեին 20 տարվա ձևավորված ձևաչափը և տարբեր գաղափարները։ Մենք փորձում ենք մեր նոր մոտեցումներով, նոր տրամադրությամբ և վստահությամբ զարկ տալ, աջակցել նրան, որպեսզի կարողանանք իրապես արդյունավետ շարժվել առաջ այս բանակցային գործընթացում», - նշեց ՀՀ արտգործնախարարը։

Դիտարկմանը, որ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Մադրիդյան սկզբունքները հնացած է համարում, հարցին` դա չի՞ խոսում Հայաստանի և Արցախի դիրքորոշումների տարբերության մասին, Մնացականյանը պատասխանեց. «Մասիս Մայիլյանն արտահայտվել է որպես Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար: Մենք Արցախի իշխանությունների հետ շարունակական աշխատում ենք: Փոխանակում ենք մեր մոտեցումները, դիրքորոշումները, որն արտահայտում է նաև իրականությունը, որովհետև սա իսկապես պրակտիկ հարց է այն առումով, որ Հայաստանի իշխանությունները և Արցախի իշխանությունները տարբեր միավորներ են։ Մենք չենք հրաժարվում մեր դերակատարությունից, երբևէ չենք հրաժարվել։ Այո, Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության միակ երաշխավորը։ Մենք աշխատում ենք և կարող ենք ունենալ մոտեցումներ, որոնք ենթակա են քննարկման և բանակցությունների Արցախի` մեր գործընկերների հետ: Դա շատ նորմալ երևույթ է»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica